Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ
Քաղաքականություն

Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի  հիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը

Այս ընտրության կարևոր առանձնահատկությունն է լինելու այն, որ իշխանությունն ամեն կերպ խուսափելու է ծրագրային բանավեճից, խոչընդոտելու է դրան։ Ծրագրային հարթությունում, ռացիոնալ լուծումների տիրույթում իշխանությունն ասելիք չունի, հետևաբար անելու է ամեն ինչ, որ այլանդակի մթնոլորտն ու ստեղծի պայմաններ, որ ընդդիմության և լայն հասարակության ասելիքը խլացվի։ Սա աննորմալ վիճակ է, բայց սա մեր իրականությունն է։

Այս իշխանության բանաձևն է. որքան մեծանում է կառավարման տապալումների ծավալը, այնքան մեծանում է մուննաթը և ագրեսիան այլոց (ընդդիմախոսներ, հասարակություն, այլ պետություններ և այլն) հասցեին։

Երեկ վերջապես ընդունեցին, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա։ Այնպես էին զարմացել, կարծես մինչև այդ նրանց հրապարակայնորեն չէինք զգուշացրել, որ բոլոր պահանջների անմռունչ ընդունումը չի բերելու սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ մի իշխանավոր զարմանում էր, որ հետո անթարթ հայացքով ասի՝ սխալվեցինք, մյուսը մուննաթ էր գալիս ֆավորիտ ընդդիմադիր ուժերի վրա։

Երևան քաղաքի կառավարումն ամբողջությամբ տապալված է։ Փոսեր, խցանումներ, կեղտոտ օդ, մի կերպ աշխատող քաղաքային տրանսպորտ, քաղաքը պարալիզացրած շինթույլտվություններ և այլն։ Փոխարենը աճում է քաղաքապետի մուննաթը բոլորի վրա՝ երևանցիների, վարորդներ և ընդհանրապես, բոլորի՝ բացի իրենից։

Էս «մուննաթի ռազմավարությունը» պատահականորեն չի ընտրված։ Գործում է.  «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը։ Բայց դա աշխատում է մինչև առաջին լուրջ պատասխանը։

Առաջիկա ընտրությունները փողոցային կռիվ չեն, երկրի ամբողջ հետագա կյանքի հարցն է որոշվում։ Ընտրողներն էլ կողքի շենքերի լուսամուտներից դուրս թափված թամաշա անող հարևաններ չեն, որոնց համար միևնույն է, թե ոնց կավարտվի կռիվը։ Էս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում։ Ու որքան ընտրությունները մոտենան, այնքան ընտրողը սպասելու է լուրջ պատասխանի ու լուրջ խոսակցության»։