Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի
Եվրամիության արտգործնախարարները հաստատել են Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը, որը պետք է օգնի Հայաստանի իշխանություններին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։
Ըստ որոշման՝ նոր առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի իշխանություններն էին դիմել Եվրամիությանը՝ նման առաքելություն Հայաստան ուղարկելու համար։ Նոր առաքելությունը փոխարինելու է 2023 թ․-ից գործող դիտորդական առաքելությանը, որը զբաղվում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դիտարկելու գործողությամբ։
Դրա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին և, ըստ ամենայնի, այլևս չի երկարաձգվի։ Դա նաև Ադրբեջանի պահանջն է՝ Հայաստանի սահմաններից հեռացնել օտարերկրյա դիտորդներին և, իբր, օտարերկրյա ուժերին։ Ադրբեջանը միշտ է հանդես եկել Եվրամիության դիտորդական առաքելության դեմ, և Հայաստանի իշխանություններն էլ, ըստ էության, խաղում են Ադրբեջանի խաղը՝ կատարելով նրանց պահանջները։ Արդյունքում 200 հոգանոց դիտորդական առաքելության փոխարեն կլինի մոտ 3 տասնյակ ներկայացուցիչներով այլ առաքելություն, որը պարզապես տեղակայվելու է Երևանում և գործելու է Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...