Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան
Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

«Պատասխանատու բիզնեսի տեսանկյունից հակադրություն չկա բիզնեսի ու կենսաբազմազանության պահպանման միջեւ»․ ի՞նչ քննարկվեց Robust Armenia 2026-ում

Բիզնես, թե՞ կենսաբազմազանության պահպանություն․ կա՞ հակադրություն այս երկու ոլորտներում։ Այս եւ այլ հարցեր քննարկվեցին Robust Armenia 2026 կոնֆերանսում, որը կազմակերպել էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Event Marketing Company-ն։

Այս տարվա կոնֆերանսի թեման է «Բիզնեսը եւ բնությունը»: Robust Armenia 2026 կոնֆերանսի գործընկերներն են Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Կոնֆերանսի շրջանակներում «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն» եւ «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում» խորագրերով պանելային քննարկումներ անցկացվեցին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պանելային քննարկման ժամանակ ասաց, որ պատասխանատու բիզնեսի տեսանկյունից հակադրություն չկա բիզնեսի ու կենսաբազմազանության պահպանման միջեւ։ «Կա ռիսկերի կառավարման մեխանիզմ, եւ ճիշտ կառավարման արդյունքում հակադրությունից կարելի է անցնել հնարավորությունների դաշտ։ Այսօր աշխարհում պատասխանատու բիզնեսները, անկախ իրենց ազդեցության չափից, ստեղծում են հնարավորություններ։ Իմ կարծիքով՝ այսօր հնարավորությունների լայն դաշտ է ստեղծվել, այն գիտելիքները, որոնք կուտակվել են բոլոր ոլորտներում, հնարավորություն են տալիս անցնել մեկ այլ դարաշրջանի»,- ասաց Ստեփանյանը։

Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանի խոսքով՝ առաջին հայացքից թվում է, թե հակադրություն կա այս ոլորտների միջեւ, բայց ճիշտ աշխատելու դեպքում ցանկացած ազդեցություն հնարավոր է կառավարել։

Ամերիաբանկի կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի դեպարտամենտի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանն էլ ասաց․ «Իմ կարծիքով՝ դրանք իրար հակադիր չեն, խնդիրը ճիշտ հավասարակշռություն գտնելը եւ ժամանակին պոտենցիալ ռիսկերը հայտնաբերելն ու կառավարելն է։ Վարկային որոշումների մասով Ամերիաբանկում ներդրված է միջազգային լավագույն փորձը։ Եվ 300 մլն դրամը գերազանցող ցանկացած նախագծի դեպքում ռիսկերը որոշելիս բնապահպանական ռիսկերն անբաժանելի մաս են կազմում մեր ռիսկերի կառավարման համակարգում»։

Բնապահպանության ոլորտում այսօր առկա խնդիրներից բանախոսներն առանձնացրեցին կենցաղային ջրերի մաքրման կայանների բացակայության եւ թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանն ասաց, որ այս հարցերում Հայաստանը դուրս է մնացել ժամանակակից բիզնես մոդելից։ Նա նշեց, որ այս տարի ԶՊՄԿ-ն նախատեսում է Քաջարան քաղաքում կառուցել կոյուղաջրերի մաքրման կայան։

«Այս կոնֆերանսի նպատակը կայուն զարգացման խնդիրները քննարկելն է, եւ յուրաքանչյուր տարի ընտրում ենք մի թեմա։ Այս տարվա թեման է բիզնեսը եւ բնությունը, որովհետեւ աշնանը Երեւանում կայանալու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։ Եվ մենք որոշեցինք համահունչ թեմա ընտրել։ Կոնֆերանսին հրավիրել էինք գործարար աշխարհի ներկայացուցիչներին, որոնք խոսեցին այն մասին, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հարաբերվում բնության հետ, որոնք են ռիսկերն ու հնարավորությունները, արդյոք պարտադի՞ր է, որ կոնֆլիկտ լինի բիզնես գործունեության ու բնության միջեւ, թե՞ կարող է նաեւ խաղաղ գոյակցություն ու գործընկերություն լինել, ի՞նչ քայլեր են արվում «կանաչ» տնտեսության ոլորտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Նա նշեց, որ հնարավոր է համատեղել բիզնեսն ու բնապահպանությունը, խնդիրը հիմնականում գտնվում է ընկերությունների պատասխանատվության տիրույթում․ «Եթե այդ պատասխանատվությունը կա, այո, կարելի է ակնկալել, որ եւ բնությանը հասցված վնասը նվազագույն կլինի, եւ հասցված վնասի փոխարեն ընկերությունն ինչ-ոչ բան կվերադարձնի բնությանը։ Եթե այդ մոտեցումը բիզնեսի կողմից չկա, այստեղ արդեն պետությունը եւ կարգավորող մարմինները պետք է մտածեն, թե ինչպես ավելի կոշտ պայմաններ սահմանեն։ Ինչպես ցույց տվեց մեր առաջին պանելային քննարկումը, հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք համարվում են բնությանն ամենամեծ վնաս տվողներից, բավական լուրջ գործունեություն են ծավալում՝ նվազեցնելու իրենց ազդեցությունը կենսաբազմազանության վրա, ինչպես նաեւ բնությունը վերականգնելու»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսանելի է այն առաջընթացը, որը տեղի է ունենում Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Թե պետության, թե կազմակերպությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ «ԶՊՄԿ-ն ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ամենախոշոր սպառողն է։ Եվ դա իր հերթին բերում է նաեւ այլ պատասխանատվություն, թե մենք ոնց դիմագրավենք թե ներկայիս մարտահրավերներին, թե ապագայի։ Եվ վերականգնվող էներգետիկան չի կարող մեր ռազմավարության մաս չկազմել, որը տեղավորվում է թե կոմբինատի տնտեսական զարգացման, թե կայուն զարգացման եւ կլիմայի փոփոխության ռազմավարության մեջ, որը հուսով ենք՝ շուտով կհաստատվի ամենաբարձր կառավարման մարմինների կողմից։ Ի՞նչ է դա ենթադրում՝ մենք փորձում ենք մինչեւ 100 մեգավատտ արեւային կայանների վերականգնվող էներգետիկայի ծրագիրը կյանքի կոչել։ Դժվարությունների ենք հանդիպել, բայց հետ չենք կանգնում, շուտով կտեսնեք այդ ծրագրի առաջին ծաղիկները»,- ասաց նա։

Արմեն Ստեփանյանը, անդրադառնալով հարցին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ի՞նչ աշխատանք է կատարում կայուն զարգացման ուղղությամբ, ասաց․ «Առաջին հերթին որդեգրել ենք ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում պատասխանատվություն բառն է դրված։ Ամենակարեւոր հարցերը, որոնք առնչվում են կայուն զարգացմանը, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվությունն են։ Եվ այս երկու կարեւոր ոլորտներին համապատասխան կառավարչական մոդել է ներդրվել։ Այսինքն՝ կայուն զարգացումն այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել, կօգտագործես, կհամարվես ժամանակակից, ոչ միայն հանքարդյունաբերությունում»։

Արմեն Ստեփանյանն ասաց, որ կա կարծրատիպային մտածելակերպ, բոլորը միանգամից կենտրոնանում են հանքարդյունաբերության վրա՝ մոռանալով, որ կան այլ ոլորտներ, որոնք շատ ավելի մեծ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, մասնավորապես, գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքների, օրինակ, խոշոր մայրուղիների կառուցման ոլորտներում կան այդ ռիսկերը։

Կոնֆերանսի ընթացքում ներկայացեց նաեւ Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակը, որը սահմանվել է Mining Armenia Forum կազմկոմիտեի նախաձեռնությամբ: Մրցանակին կարող են հավակնել Հայաստանում ընդերքօգտագործման լիցենզիայի տարածքում կենսաբազմազանության տեսակների պահպանությանն ուղղված ծրագրերը։

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանն ասաց, որ մրցանակը կշնորհվի այս տարվա հոկտեմբերին՝ Mining Armenia Forum-ում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ