Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ներեցեք, բայց ամենից զազրելին այն է (ես ձգտում եմ առավելագույնս խուսափել ադպիսի ձեւակերպումներից), որ այդ նույն շրջանակները ինտենսիվ թիրախավորում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն ներկայացնելով իբրեւ միջանցքի մասին կետ եւ կազմակերպելով դրա դեմ ինտենսիվ քարոզչական արշավ: Իհարկե ոչ միայն այդ շրջանակները, բայց նաեւ նրանք:
Հիմա նույն այդ շրջանակները դարձել են Թրամպի ուղու շեփորահարներ: Փաստացի, նույն բովանդակության շեփորահարներ, որ մերժում էին նոյեմբերի 9-ի 9-րդ կետի դեպքում: Եվ ավելին, այն ժամանակ բովանդակությունը Հայաստանի համար շատ ավելի շահեկան էր, եւ բոլորովին ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ կար Արցախը եւ ճանապարհի հարցը զուգահեռ կապակցվում էր Արցախի հետ: Ինքնին միայն այդ հանգամանքը արդեն իսկ մեծ նշանակություն ունեցող հիմնարար հարց էր, բայց անգամ անմիջական բովանդակության առումով 9-րդ կետը ինքնին առավել շահեկան էր, քան Թրամպի ուղին:
Որովհետեւ, 9-րդ կետը Հայաստանի տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր, այն էլ օտար երկրի 74 տոկոս բաժնեմասով, այլ ընդամենը Հայաստանի տարածքով ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների «հսկողությունը» ՌԴ սահմանածահ ծառայության միջոցով իրականացնելու մասին: Դա բացարձակապես չէր նշանակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջության չեղարկում: Ավելին, 9-րդ կետում խոսք չկար «անխոչընդոտ ճաապարհի» տրամադրման մասին, այլ «անխոչընդոտ փոխադրումների»: Իսկ դրանք բացարձակապես տարբեր բաներ են, էապես տարբեր ռեժիմներ: Եվ 9-րդ կետում հստակ արձանագրվում էր ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, ինչը բացակայում է Թրամպի ուղու վերաբերյալ համաձայնագրում:
Եվ ահա, նույն մարդիկ, որոնք այսօր Թրամպի ուղու «սազանդարություն» են անում, քարոզչական արշավ էին ծավալում նոյեմբերի 9-ի 9-րդ կետի դեմ, որի տապալումը փաստացի բերեց Արցախի հարցում հետպատերազմյան փխրուն կոնստրուկցիայի փլուզման»,- գրել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»