Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ
Եվրամիության կողմից Հայաստանում նոր առաքելություն ուղարկելու մասին որոշումը, բնականորեն, պետք է հարուցեր Ռուսաստանի դժգոհությունը, հատկապես որ եվրոպական կառույցներն իրենք էլ չեն թաքցնում, որ այդ առաքելությունը Հայաստան ուղարկվում է ակնհայտ հակառուսական սոուսով։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԵՄ Խորհրդի կողմից Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը, ասել է, թե ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ անօրինական ֆինանսական հոսքերի մոնիթորինգի և ԵՄ կիբերհարձակումների դեմ պայքարի պատրվակով։
«Սա ԵՄ-ի արդեն երկրորդ քաղաքացիական առաքելությունն է երկրում, բայց պարզ է, որ նոր մեխանիզմը, որը ԵՄ-ն ներկայացնում է որպես Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար ենթադրաբար օգնելու միջոց, Բրյուսելին կտա լրացուցիչ լծակներ հայկական նախարարությունների և ազգային ինստիտուտների նկատմամբ։ Անօրինական ֆինանսական հոսքերի հետևման և ԵՄ կիբերհարձակումների, տեղեկատվական մանիպուլյացիաների և երրորդ երկրների կողմից տեղեկատվական միջամտության դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին, և ոչ մի դեպքում չենք կարող բացառել, որ կցանկանան ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա»,– ասել է Զախարովան։
Ռուսական կողմը դեռ ժամանակին դեմ էր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն տեղադրելու որոշմանը։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել՝ ընդհուպ այդ առաքելությանը մեղադրելով Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ լրտեսություն իրականացնելու մեջ։
Իսկ այժմ էլ նոր առաքելությունը, որը պետք է Հայաստանի իշխանություններին օգնի, այսպես կոչված, հիբրիդային հարձակումներին դիմագրավելու հարցում, ակնհայտորեն հակառուսական քաղաքականության վարելու մասին է, և բնական է, որ ռուսական կողմի անհանգստությունն արդեն իսկ հստակ արտահայտվում է նույնիսկ մինչ այդ առաքելության ժամանումը։ Մոսկվան չի էլ թաքցնում իր դժգոհությունը թե՛ Եվրամիության այս քայլից, թե՛ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից։
Աննա Մարգարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»