Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու
Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունների քաղաքականությունը հասել է ընդհուպ ամենազգայուն հարցերից մեկին։ Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում և սոցցանցերում հրապարակում էր կատարվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Ծիծեռնակաբերդ այցի վերաբերյալ՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ։ Ժամեր անց գրառումն ամբողջությամբ հեռացվել է թե՛ կայքից, և թե՛ սոցցանցերից, թողել են միայն Փաշինյանի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցի վերաբերյալ տեղեկությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հիշեցնենք, հուշահամալիր էր այցելել իշխանություններից առանձին, և Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշճյանն ասել է, թե կաթողիկոսի այցի մասին հաղորդագրությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր առանց իր հետ համաձայնեցվելու է դրվել և ընդհանրապես պետք է չհրապարակվեր։ «Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արարողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը»,– հայտարարել է Թաշճյանը՝ փաստացի կեղծիք տարածելով, քանի որ նույն այդ ինստիտուտ-թանգարանի կայքում բազմաթիվ այցելությունների վերաբերյալ հրապարակումներ կան։
Ըստ էության, ակնհայտ է, որ կաթողիկոսի այցի վերաբերյալ տեղեկությունը հեռացվել է գործող իշխանությունների պահանջով, որոնք արդեն տևական ժամանակ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը և հակաեկեղեցական քաղաքականություն վարում։ Բայց այն, որ քաղաքականությունը նույնիսկ կարող է հասնել Ցեղասպանության թանգարանին, բարդ էր նույնիսկ պատկերացնել։
Մոնիկա Կիրակոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»