Պակիստանի վեց զինվnրական է զnhվել Աֆղանստանի nւժերի հետ բախnւմների հետևանքով
Առնվազն վեց պակիստանցի զինծառայող է զոհվել Կանդահար նահանգում Աֆղանստանի ուժերի հետ բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աֆղանական Ariana News հեռուստաալիքին:
Ըստ նրանց տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Նշվում է, որ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ պակիստանցի զինվորականները կրակ են բացել, ինչի հետևանքով աֆղան երեխա է զոհվել։ Մարտից հետո Աֆղանստանի զինծառայողները առգրավել են որոշակի քանակությամբ թեթև և ծանր սպառազինություն, նշում է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են մարտերը։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան աֆղանական տարածքի վրա պակիստանյան ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտնել է, որ այժմ իր երկիրը և Աֆղանստանի թալիբների կառավարությունը գտնվում են բացահայտ զինված դիմակայության մեջ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան