Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան  Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա Գասպարյան
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը

Ապրիլի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով գտնվում էին Կոտայքի մարզում։

Առաջին կանգառը Չարենցավան քաղաքում էր, որտեղ 6-րդ թաղամաս, 6-23 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։

Դիմելով գրասենյակի բացմանը եկած չարենցավանցիներին՝ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշեց, որ Չարենցավան քաղաքը Հայաստանում աշխատանքի խորհրդանիշն է՝ վերհիշելով քաղաքի երբեմնի արդյունաբերական լուրջ պոտենցիալը։ Նարեկ Կարապետյանը ափսոսանք հայտնեց առ այն, որ քաղաքի երբեմնի արդյունաբերական փառքից մնացել են միայն մի քանի հիմնարկներ և շնորհակալություն հայտնեց այդ հիմնարկների կազմակերպիչներին։ Նարեկ Կարապետյանը հավելեց, որ քաղաքում գործարանների մեծ մասը փակվել են, իսկ սարքավորումների ու հոսքագծերի մեծ մասը՝ օտարվել:

«Ձեզ մեկ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է լինելու 42 օր հետո՝ երկրում փոփոխություններ բերելուց հետո, Սամվել Կարապետյանի՝ առաջնորդությունը ստանձնելուց հետո: Մեկ օրինակ ընդամենը. մեր երկիրը տարին ներմուծում է՝ oտար երկրներին գումար է ուղարկում, տարեկան 60 միլիոն դոլարի ցինկապատ ապրանք՝ մետաղ: Իսկ գիտե՞ք՝ ինչ է արտահանում մեր երկիրը: Տարեկան 20 միլիոնի հում ցինկ: Ցինկը արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում: Ի՞նչն է խնդիրը, որ դա մեր երկրում չենք անում: Ի՞նչն է խնդիրը, որ այստեղ չենք անում՝ այս քաղաքում: Մի բանը՝ առաջնորդը: Առաջնորդ, որը կկազմակերպի դա՝ հարյուրավոր, հազարավոր աշխատատեղերով: Երբ ասում են՝ ո՞նց եք ստեղծելու այդ աշխատատեղերը, հենց այսպես ենք ստեղծելու: Երկիրը չի ներմուծելու, երկիրը ինքն է արտադրելու, որովհետև ով, եթե ոչ դուք, գիտեք՝ ինչ է արտադրությունը:

Խոսելով աշխարհաքաղաքական գործընթացների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանում բոլորը խաղաղություն են ուզում։ Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկաներին ընթերցել է իշխանությունների կողմից խաղաղության երաշխավոր կարգված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի հայտարարությունը, ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին՝ նշելով, որ Ղարաբաղում հիմա խաղաղություն է, սակայն հայ չկա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի կողմից հնչող բոլոր պահանջները անվերապահորեն կատարվում են Հայաստանի ներկայիս վարչապետի կողմից։

«Ինչու՞ միանգամից մեր երկրի ղեկավարությունը վերջնականապես այս հարցը չի լուծում: Որովհետև գիտի, որ ինչպես տվել է ամեն ինչ, ինչպես տվել է Սյունիքում ճանապարհ, ինչպես տվել է մեր հայրենիքի 30 տոկոսը, վաղ թե ուշ սա էլ է տալու»:

«Վաղ թե ուշ ունենալու ենք այդ ուժեղ երկիրը: Ու ուժեղ երկիրը կկառուցի այն մարդը, ով ամենամեծ փորձն ունի», - ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված աշխատանքային պայմաններին և շփվեցին գրասենյակի բացմանը եկած չարենցավանցիների հետ։

Բացման արարողությունից հետո Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած չարենցավանցիների հետ քայլերթ կատարեցին Չարենցավան քաղաքի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

Չարենցավանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ուղևորվեցին Հրազդան։ Կուսակցության անդամների այցելությունը Կոտայքի մարզում շարունակվում է։