Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»
«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումըԵս շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելեցին մարզկենտրոն Հրազդան, որտեղ Օգոստոսի 23 փողոց 62 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մի մարզային գրասենյակ։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիներին՝ նշել է, որ լավ ծանոթ է քաղաքի առօրյային, քանզի վերջին երեք տարիների ընթացքում շաբաթական մեկ օր անցկացրել է Հրազդան քաղաքում՝ ընդգծելով, որ հենց Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում։

«Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք վերջին տարիների անգործության պատճառով: Շատերդ գիտեք՝ վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենաորակյալ ցեմենտի գործարանով: Ցեմենտը աշխատո՞ւմ է: Իսկ պետությունը ինչ-որ բան արե՞լ է, որ աշխատի: Կարող է ճիշտ կլիներ երկու հատ «ռիլ» քիչ նկարեին, երկու հատ «կուկուրուզ» քիչ ուտեին, մի օր հատկացնեին հրազդանցիներին` վերջիններիս աշխատանքով ապահովելով: Հեշտ է՝ բյուջե հարկեր են տալիս բիզնեսմենները, բերում ես մի երկու հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք` էս ռեմոնտն արեցի պետական պարտքով, բյուջեի փողով: Ե՞րբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով: Ե՞րբ, որ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկը ուղղակի անկազմակերպության պատճառով կանգնեց: Այսքան տարի հետո, Հայաստանի ամենաբարդ շրջանը անցնելուց հետո մենք Պարսկաստանից ենք ցեմենտ բերում», - նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով երկրում աղքատության մակարդակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում աղքատության մակարդակը չի նվազել, այլ նույնիսկ բարձրացել է։

«Պետության ղեկավարը պետք է գործով զբաղվի, արդյունաբերությամբ զբաղվի: Հրազդանում, երբ որ նայեք Հրազդանի ՋԷԿ-ի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս, հինգ տարի հետո, Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, հինգ տարի հետո այնտեղ մենակ շինարարություններ եք տեսնելու։ Ցուրտ է այստեղ․․․ ձմեռները ահավոր ցուրտ է: Որ ձմեռները գալիս էինք աշխատանքի, ասում էի՝ ինչ ցուրտ տեղ է, բայց տեսնում էի, որ ժողովուրդը գիշեր-ցերեկ աշխատում էր, երկու հերթափոխով միայն աշխատում էր: Եվ մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջին տարիների ամենամեծ ներդրումը՝ Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու ենք «Հրազդանի մետալուրգիական գործարան», որտեղ, չնայած կառավարության ամեն օր մեր դեմ սարքած բոլոր խնդիրներին, մենք մինչև վերջ մարդկանց նշանակալի մասի աշխատավարձը պահպանեցինք: Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում: ՀԷԿ-ը ուզում են փակեն, մենք կողքը նոր ՀԷԿ ենք կառուցում: Բայց այն, ինչ հիմա ենք անում՝ փոքր բան է, համեմատած այն բանի՝ ինչ կարող է անել ամբողջ պետությունը: Պետական ամբողջ ռեսուրսներով մենք կարող ենք անել: Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը՝ Հայաստանի ապագան են: Հրազդանը Հայաստանի կենտրոնն է՝ էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով․ ձև չունի Հրազդանը չզարգանա: Աշխատող ժողովու՛րդ եք, գիշեր-ցերեկ կառուցելու ենք», - նշել է Նարեկ Կարապետյանը

Խոսելով Հայաստանի պետական կառավարման ապագա համակարգի մասին՝ Նարեկ Կարապետյանը բացառել է հովանավորչությունը. «Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, եթե մարդը Հրազդանում ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց տեսնում ենք փողոցները լավ են, լավ է իր գործը անում՝ այդ մարդու հետ մենք պետք է ճանապարհ գնանք: Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիների ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված աշխատանքային պայմաններին և զրուցեցին քաղաքի բնակիչների հետ։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիների հետ քայլերթ կատարեցին Հրազդանի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։