«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացել են «Գերնիկա» մրցանակ՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ադրբեջանի նախագահը մրցանակի ստացման կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար։
«Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։ Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան»,– նշել է նա։
Ըստ Ալիևի՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները, իրենց հերթին, կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար։ «Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ, չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում»,– շեշտել է Ալիևը։
Միջոցառումները, որ նշում է Ադրբեջանի նախագահը, վերաբերում են, այսպես կոչված, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանը, որի շրջանակներում քաղհասարակության ներկայացուցիչների խմբերը փոխադարձ այցեր են իրականացնում։ Այս այցերն ինքնին ծիծաղելի են․ Ադրբեջանում քաղհասարակություն, որպես այդպիսին, գոյություն չունի, անկախ գործիչները վաղուց բանտում են, իսկ հայկական կողմի հետ հանդիպումներ ունենում են Ալիևի աշխատակազմի ենթակաները։ Հայկական կողմից էլ արևմտյան ֆինանսավորմամբ որոշ խմբեր են, իսկ իրական քաղհասարակության ներկայացուցիչները հրաժարվում են նման հանդիպումների մասնակցելուց՝ գիտակցելով, որ դրանք ծառայում են միայն ադրբեջանական նարատիվների տարածմանը։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
Ինչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութ
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան