Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ
Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրների ոլորտում ճնշման ուժեղացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան:
«21-րդ (փաթեթը) պատրաստվում է, և այն բավականին խիստ կլինի, հատկապես էներգակիրների առումով», – ասել է գերատեսչության ղեկավարը ERR պետականհեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում:
Ապրիլի 22-ին ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն այն բանից հետո, երբ Ուկրաինան վերսկսեց «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները դեպի Հունգարիայի և Սլովակիա:
Ապրիլի 24-ին Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների ղեկավարները սկսել են սահմանափակումների 21-րդ փաթեթի պատրաստումը:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան