Պենտագոնը Թրամփի համար ճեպազրույց կանցկացնի Իրանին հասցվելիք նոր hարվածների թեմայով. Axios
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ նվիրված Իրանի դեմ մարտական գործողությունների վերսկսման նոր հավանական սցենարներին։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Այս ճեպազրույցը մատնանշում է այն մասին, որ Թրամփը լրջորեն դիտարկում է լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ կա՛մ բանակցային գործընթացում ստեղծված փակուղուց դուրս գալու, կա՛մ նախքան պատերազմի ավարտը վերջնական հարված հասցնելու համար»,- նշել է պորտալը։
Ինչպես մատնանշել են Axios-ի աղբյուրները, Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք հարվածների կարճ և հզոր ալիքի պլան՝ հույս ունենալով հաղթահարել երկխոսության մեջ ստեղծված փակուղին։ Ըստ պորտալի տվյալների՝ մի շարք հարձակումներից հետո ԱՄՆ-ը ակնկալում է ճնշում գործադրել իրանական ղեկավարության վրա, որպեսզի վերջինս վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և ցուցաբերի մեծ ճկունություն։
Մարտական գործողությունների վերսկսման մյուս սցենարը, որը կներկայացվի նախագահին, նախատեսում է «Հորմուզի նեղուցի մի մասի գրավում»՝ նպատակ ունենալով բացել այդ ջրային զարկերակը առևտրային նավագնացության համար։
«Նման օպերացիան կարող է ներառել ցամաքային ուժերի գործադրում»,- ընդգծել է Axios-ը։ Եվս մեկ տարբերակ ենթադրում է հատուկ ջոկատայինների ներգրավում՝ իսլամական հանրապետության բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարները զավթելու համար։
Ինչպես հայտնել են պորտալի զրուցակիցները, նախագահի համար անցկացվող ճեպազրույցին ներկա կլինի նաև ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան