Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան է. Իտալիայում Իրանի դեսպան
Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարումը, որը կործանարար հետևանքներ է ունեցել համաշխարհային էներգետիկայի համար, ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։
Նա հիշեցրել է, որ մինչ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը, նավագնացության ազատությունը և անվտանգ տարանցումը Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում ապահովված էին։
«Ներկա իրավիճակի, ինչպես նաև Հորմուզի նեղուցում ծովային տարանցման համար խոչընդոտների ու խնդիրների առաջացման պատճառն ու աղբյուրը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան է Իրանի դեմ։ Նրանք, օգտագործելով Պարսից ծոցի տարածաշրջանը և այնտեղ գտնվող ամերիկյան բազաները, խախտել են Իրանի՝ որպես առափնյա պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ Թեհրանը համաձայնություն է տվել նեղուցով տարանցմանը հրադադարի մասին համաձայնագրի գործողության ժամանակահատվածում։
«Չնայած Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի և իր պարտավորությունների պահպանմանը, ամերիկյան կողմը, արհամարհելով իր պարտավորությունները, շարունակում է Իրանի ծովային շրջափակումը, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը Հորմուզի նեղուցում»,- նշել է դիվանագետը։
«Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը էներգետիկ շուկայի համար և այնպիսի հարցեր, ինչպիսին է միգրացիան, այս իրավիճակը հետևանքներ կունենա նաև այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի համար։ Ուստի մենք կարծում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար և ի շահ բոլոր երկրների, նպատակահարմար է որդեգրել կառուցողական մոտեցումներ ու դիրքորոշումներ՝ ճնշում գործադրելու և կանգնեցնելու համար ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի կործանարար և ագրեսիվ վարքագիծը»,- մատնանշել է դեսպանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»