Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան
Քաղաքականություն

ԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին

Հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում հիշեցրել է Երևանին բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու, ընդդիմության իրավունքները երաշխավորելու և խոսքի ազատությունն ապահովելու կարևորության մասին: Այն նաև կոչ է արել պայքարել ապատեղեկատվության դեմ, կանխել ընտրակաշառքը և ամրապնդել ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այս մասին գրում  dw.com-ը։

Նշենք՝ «Հայաստանի ժողովրդավարական կայունության աջակցության մասին» բանաձևն ընդունվել է ապրիլի 30-ին Ստրասբուրգում։

Ըստ պարբերականի՝ Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացրել են հիբրիդային սպառնալիքների մասին, «մասնավորապես՝ Ռուսաստանից եկող», որոնք, նրանց կարծիքով, փորձում են ազդել Հայաստանի ընտրությունների վրա:

Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ «միջազգային և ազգային խոշորածավալ առաքելությունները» պետք է վերահսկեն ժողովրդավարական նորմերը Հայաստանում ընտրությունների ժամանակ և կոչ են անում Հայաստանի իշխանություններին «լիովին համագործակցել նրանց հետ»։

Լրատվամիջոցը կարծիք է հայտնում, թե «Հայերի կամքի ազատ արտահայտման հիմնական սպառնալիքներից մեկը Ռուսաստանի կողմից արտաքին տեղեկատվական միջամտությունն է, որն այդ նպատակով օգտագործում է կիբեռհարձակումներ, քաղաքական անօրինական ֆինանսավորում և օլիգարխիկ ցանցեր, նշվում է բանաձևում։ Այս սպառնալիքները «կառուցվածքային և երկարաժամկետ բնույթի են» և պահանջում են շարունակական ջանքեր «Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու» համար՝ ընտրությունների ժամանակահատվածից հետո։»։

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության և դատական ​​բարեփոխումների ոլորտներում։

«Եվրամիությունը աջակցում է Հայաստանին իրականացնել ազատ և արդար ընտրություններ: Մենք աջակցում ենք ժողովրդավարական ինստիտուտներին, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին Հայաստանում՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի քաղաքացիները կարողանան ազատորեն արտահայտվել և քվեարկել իրենց ապագայի համար՝ առանց միջամտության կամ խափանումների», – հայտարարել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։