Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»
Քաղաքականություն

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախով, ճնշմամբ և անվստահությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

«Հարգելի՛ գործընկերներ, լրագրողներ և խոսքի ազատության պաշտպաններ ու ջատագովներ,

Շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

Մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքային հիմնասյուներից է։ Այն ոչ միայն տեղեկատվություն փոխանցելու գործիք է, այլ նաև հանրային վերահսկողության, հաշվետվողականության և արդարության ապահովման կարևոր մեխանիզմ։ Ազատ ու անկախ մամուլը հասարակության ձայնն է՝ երբեմն անհարմար, երբեմն սուր և կտրուկ, բայց միշտ կարևոր ու անհրաժեշտ։

Սակայն այսօր, ցավոք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մամուլի ազատությունը գնահատվում է նաև գործնական միջավայրով։ Եվ այդ միջավայրը հաճախ լի է ոչ միայն բացահայտ սահմանափակումներով, այլ նաև անտեսանելի, բայց ոչ պակաս վտանգավոր ճնշումներով։ Բռնաճնշումը միայն ֆիզիկական բռնությունը չէ։ Այն նաև հոգեբանական ճնշումն է, սպառնալիքների մթնոլորտը, լրագրողների և լրատվամիջոցների համակարգված թիրախավորումը, պիտակավորումն ու վարկաբեկումը։

Այսօր հաճախ է հնչում՝ «մամուլը երբևէ այսքան ազատ չի եղել» արտահայտությունը։ Գուցե կան մարդիկ, ովքեր համակարծիք են այս ձևակերպման հետ, բայց մամուլի ներկայացուցիչները, ովքեր ամեն օր գործում են մեդիա դաշտում, այդ խմբում չեն, որովհետև իրականում մամուլը ոչ թե այսքան ազատ, այլ երբեք այսքան թիրախավորված չի եղել։

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախով, ճնշմամբ և անվստահությամբ։

Մեր պարտքն է ոչ միայն խոսել մամուլի ազատության մասին, այլ նաև ապահովել այնպիսի միջավայր, որտեղ լրագրողը կարող է գործել առանց ճնշման, առանց վախի և առանց ինքնագրաքննության։ Որտեղ քննադատությունը չի դիտվում որպես սպառնալիք, այլ ընկալվում է որպես զարգացման հնարավորություն։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ ազատ խոսքը պետք է ոչ միայն պաշտպանել, այլ նաև արժևորել ամեն օր։

Շնորհակալություն ձեր կարևոր առաքելությունն արժանապատվորեն իրականացնելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ։