Հայաստանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար. ֆոն դեր Լայեն
Հայաստանի կապակցվածությունը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում:
Ֆոն դեր Լայենը նաև առանձնացրել է այն թեմաները, որոնք քննարկվելու են Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում: Դրանք են Եվրոպայի անկախությունը, մասնավորապես՝ էներգետիկ անկախությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև մատակարարման հուսալի շղթաները:
Պաշտոնյան նշել է, որ Եվրոպան մեծապես կախված է ներմուծվող հանածո վառելիքից: Այս կախվածությունը թոթափելու համար նա շեշտել է վերականգնվող էներգիայի և միջուկային էներգիայի կարևորությունը:
«Մենք պետք է ընդլայնենք էներգիայի արտադրության հնարավորությունները Եվրոպայում։ Դրանք ներառում են վերականգնվող էներգիայի աղբյուրները և միջուկային էներգիան, որոնք թույլ են տալիս մեզ էներգիա արտադրել ներսում։ Դրանք ավելի էժան են և ավելի հուսալի», – ասել է նա:
Եվրահանձնաժողովի նախագահը նաև կարևորել է պաշտպանական և անվտանգության հարցերը:
«Մենք պետք է ամրապնդենք մեր ռազմական կարողությունները, որպեսզի կարողանանք պաշտպանել ինքներս մեզ», – ասել է նա՝ հավելելով, որ դրա համար ներդրումային միջոցներ կան, և այժմ հարկավոր է արագացնել ռազմական կարողությունների արտադրության գործընթացը:
Որպես քննարկման երրորդ թեմա ֆոն դեր Լայենը նշել է մատակարարման հուսալի շղթաները, որի նպատակով կապ է հաստատվում այն երկրների հետ, որոնց հետ գործում են ազատ առևտրի համաձայնագրեր: Նա առանձնացրել է Լատինական Ամերիկան, Հնդկաստանը, Ավստրալիան: Հենց այս համատեքստում է նա հիշատակել Հայաստանի կարևորությունը Եվրոպայի մատակարարման շղթաների համար:
Նա նշել է, որ Հայաստանը «կարևոր» դեր է կատարում հատկապես Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կապակցվածության հարցում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»