Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը
Միջազգային

Թրամփը սպառնացել է «ջնջել Իրանը երկրի երեսից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբերյալ «նոր նախազգուշացում» է հղել Իրանին: Եթե իրանցիները փորձեն հարձակվել այդ տարածքում գտնվող ամերիկյան նավերի վրա, նրանք «կջնջվեն երկրի երեսից»։ Այդ մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի հետ հարցազրույցին: Ավելին, ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ իրանցիները «շատ ավելի ճկուն» են դարձել հակամարտության հնարավոր կարգավորման շուրջ բանակցություններում:

Թրամփը նաև առաջարկել է Հարավային Կորեային դիտարկել Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը: «Հնարավոր է՝ ժամանակն է, որ Հարավային Կորեան միանա առաքելությանը»,-գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում: Նա մեջբերել է Հորմուզի նեղուցում հարավկորեական HMM ընկերության կողմից շահագործվող նավի վրա տեղի ունեցած պայթյունի և հրդեհի մասին հաղորդագրությունները: «Ներկայումս որևէ վնաս չկա, բացի հարավկորեական նավի Հորմուզի նեղուցով տարանցման ժամանակ վնասվելուց», -պնդել է ամերիկացի առաջնորդը:

Նա նաև նշել է, որ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը երեքշաբթի օրը լրագրողների համար կանցկացնեն ևս մեկ ճեպազրույց՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության ընթացքի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահը մայիսի 3-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցում կսկսի «Ազատություն» նախագիծ գործողությունը: Նախագահի խոսքով՝ այն կկենտրոնանա նավերի նեղուցից անվտանգ դուրսբերման ապահովման վրա: Ամերիկացի առաջնորդը սպառնացել է ուժով պատասխանել, «եթե այս մարդասիրական գործընթացը որևէ միջամտության ենթարկվի»:

 Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի (Մեջլիս) ղեկավար Էբրահիմ Ազիզին զգուշացրել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությանը ցանկացած միջամտություն կհամարի որպես հրադադարի խախտում: Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի կառավարումը «հիմնված չի լինի Թրամփի մոլորեցնող հայտարարությունների վրա»,-գրել է Ազիզին X սոցիալական ցանցում: