Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան
Քաղաքականություն

Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր Ավետիսյան

Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում, մեր ժողովուրդը մեծ հաշվով մեղք չունի, որ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները, սիրահարված լինելով Արևմուտքին, հավատալով եվրոպական այսպես կոչված արժեքներին, թույլ տվեցին և հաճախ նաև իրենք էլ մասնակցեցին, որպեսզի Արևմուտքը կեղծի մեր ժողովրդի իսկ ապրած պատմությունը, մեր ժողովրդին տրամադրի ռուս ժողովրդի և Ռուսաստանի դեմ, Հայաստանում գրանտների և քաղաքական տարբեր գործիչների միջոցով ստեղծի հակառուսական մթնոլորտ, խաբի մեր ժողովրդին, որ ռուսները ծախել են հայկական հողերը, որ հայերը Սարդարապատում և Արցախյան 1-ին ճակատամարտում հաղթել են առանց ռուսների օգնության, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Ռուսաստանն է և ռուս ժողովուրդը, և այսպես շարունակ։

Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ՝ Հայոց պատմությունը կեղծելու և մեր ժողովրդի ապրած կյանքը պղծելու ճանապարհով։ Մեր ժողովրդին համոզել են, մեր իսկ քաղաքական էլիտաները, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, որ հնարավոր է Հայաստանը տանել դեպի Արևմուտք, նույնիսկ այն պայմաններում, երբ Արևմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի, և ահա արդյունքում մեր ժողովրդի մի մասը, իմ կարծիքով մեծ մասը, հավատացել է, որ հնարավոր է խաղալ 2 լարի վրա, որ հնարավոր է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որ հնարավոր է գնալ Եվրամիություն։ Եվ այսօր արդեն, երբ հասարակության մի մեծ մասը այդպես է մտածում, Արևմուտքը շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ Հայաստանին փորձելով դարձնել աշխարհաքաղաքական գործիք՝ Արևմուտքի շահերը սպասարկելու հարցում, այնպես ինչպես դա արեցին Վրաստանի դեպքում, Ուկրաինայի դեպքում։ Բայց ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ հիմա էլ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները չեն հասկանում, որ այս ճանապարհով Հայաստանը տանում են դեպի կործանում, շարունակում են խաբել ժողովրդին։ Շատերը շարունակում են գլուխ գովել, որ իրենց ժամանակ էլ է Ֆրանսիայի նախագահը եկել Հայաստան, որ իրենց ժամանակ է դրվել հայ-եվրոպական հարաբերությունների այն հիմքը, որի արդյունքում այսօր Հայաստանը գնում է իբր թե դեպի Եվրամիություն։ Փոխանակ ամաչեն իրենց գործունեության համար, փոխանակ ամաչեն, որ հատկապես 2007 թվականին Պուտինի Մյունխենի ելույթից հետո չեն հասկացել, որ պետք է կտրեն, խզեն կապերը Եվրոպայի հետ և կանգնեն Ռուսաստանի կողքին, որպեսզի կարողանան պահպանել Արցախը և Հայաստանի Հանրապետությունը, դեռ մի բան էլ գլուխ են գովում և շարունակում են պնդել, որ իրենք շարունակելու են եվրոպական իրական արժեքներ տարածել Հայաստանում։ Եվրոպական իրական արժեքները մեկն են՝ ծառայեցնել և օգտագործել բոլոր ազգերին և պետություններին հանուն Եվրոպայի մի քանի հզոր պետությունների շահերի։ Այսքանը չհասկացող մարդիկ կամ տգետ են, կամ արևմտյան գործակալ են, կամ ընդհանրապես իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։

Հիմա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է Հայաստանում ձևավորենք իսկապես Հայաստանի պետական շահերը հասկացող քաղաքական դաշտ։ Սա նշանակում է, որ պետք է ձևավորենք պրոցեսներ, որտեղ մարդիկ պետք է հստակ հասկանան, որ միայն հայ-ռուսական հարաբերությունները ու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են ամուր հանգրվան լինել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը, որ այն օրերին, երբ Արևմուտքը պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ, հնարավոր չէ 2 լարի վրա խաղալ։ Այո, պետք է թքել արևմտյան քաղաքական էլիտաների գործունեության վրա և կանգնել Ռուսաստանի կողքին, պետք է դուրս գալ Եվրախորհրդից, պետք է կտրել քաղաքական բոլոր կապերը Արևմուտքի հետ։ Հակառակ պարագայում Արևմուտքը մեզ դարձնելու է ուղղակի հերթական գործիքը՝ սեփական շահերը սպասարկելու ճանապարհին, իսկ մենք վճարելու ենք թանկ գին, մինչև անգամ պետականության կորստի գնով։

Մեր էլիտաները, ովքեր Հայաստանը տարան եվրոասոցացման, ովքեր փոխեցին Սահմանադրությունը Արևմուտքի պահանջով՝ Հայաստանը դարձնելով խորհրդարանական երկիր, այն դեպքում, երբ մեզանում կայացած կուսակցություններ չկան, ովքեր Հայաստանը, որը շրջապատված է թուրքական, ռուսական, պարսկական աշխարհներով, դարձրեցին Ֆրանկոֆոնիայի անդամ, այդ մարդիկ դեռևս շարունակում են խոսել, հպարտանալ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել։ Ես ուղղակի ցավում եմ, ցավում եմ, որ մեր ժողովրդի բախտը այդպես էլ չի բերում քաղաքական էլիտաներ ունենալու հարցում։ Այդպես էլ մենք չենք կարողանում խելացի քաղաքական էլիտաներ ունենալ, որպեսզի մեր ժողովուրդը ապրի անվտանգ և ունենա անկախ պետություն։ Սա իսկապես մարդկային և ազգային ողբերգություն է, և երբ ուսումնասիրում ես Հայոց պատմությունը, մեր ժողովուրդը տարբեր դրվագներում փորձում է անձնազոհության, հերոսության, ինքնանվիրումի գնով ունենալ պետություն, իր կյանքը դարձնել անվտանգ, բայց չի կարողանում, որովհետև չի ունենում քաղաքական խելացի էլիտաներ, չի ունենում քաղաքական այնպիսի գործիչներ, ովքեր էմոցիաներից և տգիտությունից վեր կանգնելով՝ կկարողանան գիտակցել սեփական պետության և ժողովրդի շահերը։

Սա է մեր պատմության ամենաողբերգական հարվածը, և մենք, որպեսզի կարողանանք հաղթահարել դա, պետք է իսկապես ունենանք քաղաքական առողջ, բանիմաց, էմոցիաներից դուրս և Հայաստանի պետական շահերը իսկապես ընկալող քաղաքական էլիտա։ Այլ ճանապարհ մենք չունենք։
Եվ ամենակարևորը՝ ժամանակն է, որ մենք ռուսներին, ֆրանսիացիներին, իսպանացիներին, ամերիկացիներին մեղադրելուց և մեր մեղքերը նրանց վրա բարդելուց առաջ գիտակցենք, որ այդ ազգերը ունեն իրենց պետությունները և առաջնորդվում են իրենց պետական շահերով։ Մենք էլ պետք է մեր պետական շահերը հասկանանք։ Մենք չենք կարող նեղանալ Էմանուել Մակրոնից, որ նա պաշտպանում է Ֆրանսիայի շահը՝ լավ հասկանալով, որ Հայաստանի շահերը Ֆրանսիայի հետ չեն համընկնում։ Նա ցանկանում է Հայաստանը և հայ ժողովրդին օգտագործել հանուն Ֆրանսիայի՝ թքած ունենալով, թե մենք որպես պետություն կմնանք, թե չենք մնա, կկորցնենք մեր պետականությունը, կենթարկվենք նոր ցեղասպանության, թե ոչ։ Նույն կերպ մենք չենք կարող նեղանալ Ռուսաստանից՝ Վլադիմիր Պուտինից, որ նրանք պաշտպանում են Ռուսաստանի պետական շահերը։ Բայց նրանք իրենց պետական շահերը պաշտպանելիս չեն միջամտում մեր ներքին կյանքին և ասում են՝ դուք անկախ պետություն եք, դուք ինքներդ որոշումներ կայացրեք, բայց հասկացեք, որ դուք եք գինը վճարելու։

 Այո, յուրաքանչյուր պետության առաջնորդ և յուրաքանչյուր պետություն ինքն իր շահերն է առաջ մղելու, ինքն իր շահերն է պաշտպանելու, և այստեղ է, որ մենք պետք է ունենանք այնպիսի քաղաքական գործիչներ և այնպիսի էլիտաներ, ովքեր կհասկանան Հայաստանի պետական շահերը և կառաջնորդվեն բացառապես Հայաստանի պետական շահերով, իսկ փոխարենը ունենք այն, որ երրորդ հանրապետության էլիտաների պատճառով ժողովուրդը փաստի առաջ է կանգնել։