ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, թե օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստան ռուսական ռուբլու չհայտարարգրված ներկրման դեպք՝ մոտ 70 միլիոն ռուբլի, կանխիկ:
«Ի՞նչ տեղի ունեցավ հետո: Այս դեպքը «որսացին» այսպես ասած քաղաքացիա-փորձագիտական շրջանակներ, ու սկսեցին տարածել իբրեւ վկայություն, թե Հայաստանում ընդդիմադիր ուժերը փող են բերում Ռուսաստանից, որ բաժանեն ընտրակաշառք: Ինչն է այստեղ զավեշտալի: Զավեշտալի է այն, որ Եվրամիությունից տարբեր դրամաշնորհային ծրագրերով առատորեն՝ տարեկան միլիոնավոր եվրոներ ֆինանսավորում ստացող մարդիկ, աղաղակում են Ռուսաստանից 70 միլիոն ռուբլու կանխիկ ներկրման հարցում, դա ներկայացնելով իբրեւ ընդդիմության ընտրակաշառքի «ողջամիտ կասկած»: Այն դեպքում, երբ 70 միլիոն ռուբլին անգամ 1 միլիոն եվրո չի կազմում»,-ի պատասխան ՊԵԿ հայտարարությանը հետևած մեկնաբանությունների՝ նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Նա նշում է՝ այդպիսով, Եվրամիությունից տարեկան միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են Ռուսաստանից 1 միլիոն եվրոյից էլ պակաս ռուբլու ներկրման դեպքի առիթով:
«Այն էլ, երբ չկա բացարձակապես որեւէ փաստ ու փաստարկ, ապացույց, որ այդ փողը բերել է ընդդիմությունը, որպեսզի բաժանի ընտրակաշառք: Չկա այդ փողի եւ ընդդիմության կապի ոչ մի փաստարկ անգամ, ես էլ չեմ ասում՝ փաստ:
Ավելին, հայտնի է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով շատ բարդացել է Ռուսաստանից բանկային փոխանցումների հնարավորությունը: Նաեւ Մոսկվան է ներսում շատ խստացրել ֆինանսական շարժերը, բարձրացրել դրանց առնչությամբ միջնորդավճարները կամ հարկերը: Եվ դրա բերումով, Ռուսաստանում աշխատող, բիզնես անող շատ շատերը կանգնում են փոխանցումային բարդությունների առաջ եւ դրանից խուսափելու համար կարող են դիմել ռուբլին պարզապես կանխիկ բերելու տարբերակին: Ընդ որում, եթե հայտարարագրեն, չի լինի ոչ մի խնդիր: Խնդիր կարող է լինել չհայտարարագրելու դեպքում:
Բայց ահա, կոնկրետ մի դեպք, խիստ հազվադեպ, եւ դրա վերաբերյալ այսպիսի քարոզչական արշավ ընդդիմության դեմ, առանց որեւէ հիմնավորման ու փաստական հիմքի: Եվ այդ արշավը իրականացնում են մարդիկ, որոնք բացահայտորեն ֆինանսավորվում են Եվրամիության ծրագրերով:
Հիշեցնեմ այս առնչությամբ Բագրատ Սրբազանի տավուշյան ակցիաների օրերին այդպիսի շրջանակներից մեկից տարածված սուտ տեղեկությունը, թե Տավուշի փոխանակման կետերում այդ օրերին մեծ քանակությամբ ռուսական ռուբլի է փոխանակվել: Այս կեղծ տեղեկությունը տարածվում էր Բագրատ Սրբազանի նախաձեռնությունը իբրեւ ռուսական ներկայացնելու եւ վարկաբեկելու համար: Հետո, հասարակական գործիչներից մեկը՝ ներկայումս «Բոլորին դեմ եմ» կուսակցության մեջ ներգրավված Միքայել Նահապետյանը պետական տվյալների վրա հիմնված հստակ փաստերով բացահայտել էր այդ կեղծիքը»,-գրում է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»