Վեդիի զարհnւրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, քանի որ չկա երկրի քաղաքական ղեկավարություն․ Արման Թաթոյան
Վեդիում 2 անչափահաս քույրերը կմնային արդարության սպասումով ու ինքնադատաստանի հույսով, եթե լրագրող Սյուզի Բադոյանն իր համարձակ պրոֆեսիոնալ աշխատանքով պետական մարմինների գործն իր վրա չվերցներ, ու եթե փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը և Վարդուհի Էլբակյանը բարձր պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին: Գործի հետ կապված զարգացումները կրկին համոզում են, որ մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` արհեստական սրտիկների, պաչիկների ու սելֆիների տակ թաքցնելով։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, քանի որ չկա երկրի քաղաքական ղեկավարություն: Վեդիի քաղաքապետ կոկորդիլոսագետը զբաղված է «քաղաքական հակառակորդների» փնտրտուքով ու միայն «ցանկալի» կալանավորումների մասին ինֆորմացիաներից սոցցանցերում հրճվելով։
Դրա համար եմ ասում, որ մեզ քաղաքականություն է բերել ոչ թե պաշտոնի կռիվը կամ երազանքը քաղաքականությունում լինելու, այլ մարդկանց խնդիրները լուծելու կամքը, որ մարդիկ չմոռացվեն, հանցանքները չթաքցվեն, իրավապահ համակարգը չծառայի քաղաքական իշխանությանը, որ մարդն իմանա, որ անհնար է իր երկրում հանցանք կատարածը չպատժվի, որ ինքնադատաստանները բացառվեն, քանի որ պետական մարմինները ճիշտ տեղում են, որ փաստաբաններն ու լրագրողները ստիպված չլինեն ամեն օր կռիվ տալ, որ պետությունը կատարի իր գործառույթը:
Արդարությունը հենց դրա համար է գալիս։ Մենք բերելու ենք հենց այդպիսի արդարություն»,-գրել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»