ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով
Հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը սենսացիոն հայտարարություն է արել, թե Եվրոպական միությունը Հայաստան է գործուղում համապատասխան հմտություններ չունեցող անձանց (հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի թիմ), որպեսզի նրանք խեղաթյուրեն ալգորիթմները և իրականացնեն գործողություններ, որոնք հետո կորակվեն որպես «օտարերկրյա միջամտություն»։ Ըստ Ամստերդամի, այդ ամենը նկարագրված է 28 էջանոց մի փաստաթղթում, որը գաղտնի է պահվում և չի հրապարակվում։ «Ըստ այդ փաստաթղթի՝ միայն Հայաստանի կառավարությունը կարող է այդ փորձագետներին ցուցումներ տալ, թե ինչն է արգելափակվելու, և ինչը՝ ոչ։ Սա ժողովրդավարություն չէ, այլ միջամտություն ընտրություններին։ Մենք հրապարակել ենք փաստաթուղթ՝ դատապարտելով Հայաստանում Եվրամիության սխալ քաղաքականությունը», - նշել է նա։ Ամստերդամը եվրոպացիների վարքագիծը որակել է որպես ամոթալի և մարդու իրավունքներից շեղում։
Եվրամիության արտաքին գործերի նախարարներն ապրլի 21-ին հաստատեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը, որն իբր պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին: EUPM Armenia-ն էապես կփոխարինի Հայաստանում ԵՄ մեկ այլ՝ 2023 թվականին ստեղծած EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Եվրամիությունը Հայաստանը գործուղելու է առաքելություն, ոչ թե իրական խնդիրներ լուծելու, այլ Փաշինյանին զուտ աջակցություն ցուցաբերելու հակառուսական իր պայքարում, ինչպես նաև լուրջ հարվածներ հասցնելու գործող ընդդիմադիր ուժերին, որոնք ռեալ վտանգ է ներկայացնում Փաշինյանի իշխանության համար։ Ըստ էության, այն, ինչ Հայաստանում այս օրերին անում է Եվրամիությունը, ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների կիրառում, որոնք որևէ կապ չունեն ժողովրդավարության և եվրոպական արժեքների հետ։

Նարե Մխիթարյան

Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին