ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում
Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր էջում գրել է․ «Մենք առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում։ Ես գիտեմ՝ այն հայերի համար մեծ նշանակություն ունի։ Այն կարևոր նշանակություն ունի նաև ԵՄ-ի համար, քանի որ սրա արդյունքում մեր ժողովուրդները ավելի են մոտենում իրար։ Ես վստահ եմ՝ մենք կհասնենք ցանկալի արդյունքին»։
Նմանատիպ մի գրառում է կատարել նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները․ «Հայաստանից այսօր շատ դրական ազդակներ ենք ստանում. վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության և սահմանների կառավարումը ամրապնդելու ուղղությամբ։ Սրանք վիզաների ազատականացման գործընթացի հիմնական պահանջներն են»։
Չնայած բուռն արձագանքներին, դիվանագիտական ձեռքբերումների մասին գործող իշխանությունների հայտարարություններին, փաստն այն է, որ այսքան տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանին միայն առաջընթացի առաջին զեկույցն է ներկայացվել։ Ըստ էության, դեռևս երկար ժամանակ կա Հայաստան–Եվրամիություն օրակարգում վիզաների ազատականացման մասով իրական առաջընթաց գրանցելու համար։ Նույնիսկ Եվրամիությունն է խուսափում վիզաների ազատականացումը շուտ իրականացնել՝ հրաշալի հասկանալով դրա հետևանքները։ Իսկ Հայաստանի իշխանությունները, պարզ ասած, ձախողել են կարևորագույն այս օրակարգը ևս, և որքան էլ փորձեն համոզել, թե իրենք իրական աշխատանք են կատարում այս ուղղությամբ, բարձրագոչ հայտարարություններից այն կողմ գործը չի գնում։
Էլիզա Գասպարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»