Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ի պատասխան այսօրվա բրիֆինգում գործող վարչապետի հնչեցրած մի քանի ձևակերպումների:
Այսօրվա հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին, երբ երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամատանատարը պարտության մեջ մեղադրում էր տարբեր կամավորական ջոկատներին և անհատներին, ովքեր չունեին ոչ լծակներ, ոչ հնարավորություններ որոշումներ կայացնելու։
Այսօր գրեթե նույնն էր․ մեղադրել այս պահին արտախորհրադարանական ուժի ղեկավարին արտաքին քաղաղաքական ինչ-որ խնդիրների կամ կնճռոտ հարցերի մեջ՝ իսկապես լուրջ չԷ։ Կարելի էր այսքանով ավարտել, բայց քանի որ խոսվել է <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ։
Բելառուսի նախագահի հետ հարաբերությունների մասին․ անձնական հարաբերությունները այլ բան են, միջպետական հարաբերությունները լրիվ այլ պատասխանատվության դաշտ։ Երբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանին Ադրբեջանը պահանջում էր արտահանձնել Բաքու, Հաայստանի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, և բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Բելլան եկավ Հայաստան։
Բարգավաճ Հայաստանը կուսակցությունը նաև շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպական քաղաքական ընտանիքի հետ և հանդիսանում է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ:
Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ երբ դեռ <<Արցախը Հայաստան էր , և վերջ >> փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Այսօր էլ ԲՀԿ-ն շարունակում է աշխատել իր եվրոպական գործընկերների հետ։
ԲՀԿ- ն ունի նաև շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող ՝ Եդինայա Ռոսիայի հետ։ Ու ասեմ նաև, որ պատրաստվում ենք առաջիկայում մեր ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել հայ արտադրողների, մեր գյուղմթերքների և այլ արտահանողների, մեր արտագնա աշխատանքի գնացողների, և այլ շրջանակների համար ստեղծված խնդիրերը կարգավորելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Խնդիրներ, որոնք հասկանալի է, որ ստեղծվել են ամենևին ոչ Բարգավաճ Հայաստանի չհաշվարկված քայլերի պատճառով։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»