Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
«Ութ տարի շարունակ Հայաստանում ձևավորվել է հանրային գիտակցությունը բթացնելու, մարդկանց ուղեղները լվանալու, կեղծիքներով սնելու, տարատեսակ հիմարություններ ու ցնդաբանություններ հանրային խոսույթ մտցնելու, ներքին ատելություն սերմանելու տեղեկատվական միջավայր»,-գրում է ՀՀԿ գամ անդամ Արտակ Զաքարյանը «Պետք է հաղթի առողջ բանականությունը» վերտառությամբ գրառման մեջ՝ շարունակելով.
«Ութ տարվա ընթացքում, չեմ հիշում որևէ հարցի շուրջ թեկուզ մեկ բանական, առողջ և օգտակար քննարկում:
Օրինակ՝ դրանց ասում և ապացուցում ես, որ սխալ արտաքին քաղաքականություն են վարում ու պատերազմի դուռ բացում՝ ասում են «ձեզ մերժել են», «մարտի 1», «հոկտեմբերի 27», «թալան», «30 տարի», «ասֆալտ», «սրա-նրա դղյակներ, միլիարդներ» և թեմայի հետ կապ չունեցող նմանօրինակ այլ ցնդաբանություններ:
Ասում ես, ի՞նչու եք պատերազմի առիթ տվել, կամ դրանից հետո ինչու՞ եք գնացել Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ կարելի էր պահել Արցախի մնացած մասը, և քիչ, թե շատ՝ ընդունելի լուծում գտնել: Հիմնավորված պատասխանելու փոխարեն վայնասուն են դնում՝ «5-րդ շարասյուն», «ռուսամոլ», «նախկինները ուզում են գալ», «30 տարի առաջ են հանձնել Ղարաբաղը», «եկեղեցում մոմ են ծախում», «ռևանշիստ» և այլ բնույթի մառազմ ու ատելության խոսք:
Կասկածից վեր է, որ մեր երկրի կորուստների ու դժբախտությունների պատճառներից մեկն էլ իշխանության սանձազերծած տեղեկատվական պատերազմն է:
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը:
Որովհետև՝ որևէ երկիր չի կարող երկար գոյատևել, որտեղ իշխանությանն ասում է «կամ ես կլինեմ վարչապետ՝ կամ երկիրը վարչապետ չի ունենա»: Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է «կամ ինձ կընտրեք, կամ կլինի պատերազմ»:
Երբեք չի կարող երջանիկ ու բարեկեցիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասին հայրենազրկում, ունեզրկում, նսեմացնում ու բռնի տեղահանում են՝ հետո ցինիկաբար հայտարարում, որ իրենք ավելի շատ բան են արել Ղարաբաղի համար:
Առանց առողջ բանականության՝ հասարակությունները չունեն ապագա:




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում
Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»