Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան
Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ։
Գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Այսօր պաշտոնապես մեկնարկում է ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Խորհրդանշական օր է․ ճիշտ ութ տարի առաջ այս օրը մեր երկիրը պատմական շրջադարձ ապրեց՝ մեծ հույսերով, հավատով ու փոփոխությունների սպասումով։
Դեռևս գործող իշխանությունը, ստելով հասավ իշխանության, և արդեն 8 տարի շարունակաբար ստելով ժողովրդին ոչ միայն փոքրացրեց մեր երկիրը՝ զոհելով հազարավոր լուսավոր մեր եղբայրներին, այլև սպանեց այն հույսն ու ոգևորությունը, որը 2018 թվականի մայիսի 8-ին լցրել էր Հանրապետության հրապարակը։
Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ։
Ճշմարտությունը պետք է հաղթի ստին, հույսը՝ հուսահատությանը, համերաշխությունը՝ պառակտմանը, իսկ ուժեղ ու արժանապատիվ պետության գաղափարը՝ թուլության ու պարտվողականության մթնոլորտին»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»