Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն

ՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտը

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն։ Նրան ընդունել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։ Ուշագրավ է, որ գրեթե բոլոր հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում հատուկ ընդգծվում է Հռոմի ստատուտը։ Հիշեցնենք՝ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ, Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը և 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։

Երբ Ռուսաստանից դժգոհություններ էին հնչում Հռոմի ստատուտին միանալու կապակցությամբ, Հայաստանի իշխանությունները պատճառաբանում էին, թե ցանկանում են միանալ Միջազգային քրեական դատարանին՝ Ադրբեջանի դեմ անհրաժեշտ հայցեր ներկայացնելու հնարավորություն ստանալու համար։ Այս տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ ոչ միայն հայցեր չեն ներկայացվել, այլև Հայաստանը մտադիր է հետ կանչել իր բոլոր գանգատները միջազգային այլ ատյաններից։ Իսկ Հռոմի ստատուտի հետ խնդիր ունի առաջին հերթին հենց Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը տարակուսանք է հայտնում, թե ինչու են հայաստանյան պաշտոնյաներն ընդունում Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին և ինչ հարցեր են քննարկում նրա հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել այդ դատարանին Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղի ունեցած ադրբեջանական ոճրագործությունների հարցերով, ավելի ճիշտ՝ խանգարում են այլ երկրներին պետական դիմում ներկայացնել ՄՔԴ-ին այդ կապակցությամբ։ Ըստ էության, բարձրաստիճան պաշտոնյային Հայաստան հրավիրելու, նրա հետ նման հանդիպումներ կազմակերպելու և հաղորդագրություններ տարածելու իմաստը ընդամենը մեկն է՝ հայ-ռուսական օրեցօր վատթարացող հարաբերությունների ֆոնին կրկին հիշեցնել Հռոմի ստատուտի մասին և նյարդայնացնել պաշտոնական Մոսկվային։

Սոնա Գալստյան