Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր Ավետիսյան
Արևմուտքը հասավ նրան, որ այսօր՝ մայիսի 9-ը, ոչ միայն ֆաշիզմի դեմ հաղթանակի օրն է, երբ մենք բոլորս, նույնիսկ Արևմուտքում ադեկվատ մարդիկ, պետք է ուրախանային և ուրախանան ֆաշիզմի պարտությամբ, այլ ստեղծվել է աշխարհաքաղաքական մի իրավիճակ, որ կասկածի տակ է դրվում՝ ֆաշիզմին հաղթելը լա՞վ, թե՞ վատ իրադարձություն էր, պե՞տք էր առհասարակ ֆաշիզմին հաղթելը, թե՞ ոչ։
Արևմուտքը կամաց-կամաց փորձում է փաստացի Հիտլերի և նրա դաշնակիցների հակամարդկային և մարդկությանը մեծագույն վնաս պատճառած գործընթացները լեգիտիմացնել։ Ավելին՝ այսօրվա արևմտյան առաջնորդներից շատերը ուզում են փաստացի Հիտլերի գործունեության շարունակողը դառնալ, և սա նշանակում է, որ բոլոր պետությունները, և առաջին հերթին՝ հետսովետական պետությունները, քանզի նրանք ռուս ժողովրդի հետ պայքարեցին և հիմնական, ամենամեծ զոհողությունների գնով մաքրեցին ֆաշիզմը երկիր մոլորակից, իրենք էլ են կանգնում ընտրության առջև։ Այդ թվում նաև մենք՝ հայերս, կանգնում ենք ընտրության առջև։
Մենք մեր պապերի գործի շարունակո՞ղն ենք և ֆաշիզմի դեմ պայքարո՞ղներ ենք, թե՞ այս անգամ մենք կանգնում ենք ֆաշիզմի կողքին և պայքարում փաստացի մեր պապերի հիշողության և մեր պապերի աշխատանքի դեմ։ Սա լուրջ ընտրություն է, և սա ոչ միայն գոյաբանական ընտրություն է, որովհետև սխալ ընտրության դեպքում կարող ես կորցնել պետությունդ և ժողովրդին դնել լինել-չլինելու վտանգի առջև, սա նաև բարոյական ընտրություն է, որովհետև այսօր, եթե որևէ պետություն կամ ժողովուրդ կանգնում է ֆաշիզմի կողքին, կանգնում է Արևմուտքի՝ ֆաշիզմը արդարացնելու գործընթացի կողքին, հավերժ իր ապագա սերունդների ճակատին դաջելու է ֆաշիզմին աջակցելու, մարդկության դեմ գործած մեծագույն մեղքերը փառաբանելու, գովաբանելու և արդարացնելու պատմական սխալ դիրքը։
Եվ բոլոր նրանք, ովքեր այս պահին ճիշտ ընտրություն կկատարեն և պատմության ճիշտ կողմում կլինեն, իրենց ապագա ժողովուրդներին և սերունդներին կթողնեն հնարավորություն՝ բարոյական, արդար և պատմական տրամաբանությամբ ապագա կերտելու։
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա առիթով և ուզում եմ խնդրել Աստծուն՝ իմ ժողովրդին և առհասարակ բոլոր ժողովուրդներին ու նրանց էլիտաներին տալ բանականություն, խելք, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն և սեփական ժողովուրդներին ու պետություններին ամոթի խարանով չպատեն, սեփական պետություններին և ժողովուրդներին չկանգնեցնեն նոր ֆաշիզմի և հիտլերյան ֆաշիզմի արդարացման պատմական և բարոյական սխալ ճամբարում։
Մհեր Ավետիսյան




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան