ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից
Շարունակում են դժգոհություններ հնչել Երևանում Եվրամիության 2 գագաթնաժողովների անցկացման, դրանց Զելենսկուն հրավիրելու և Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Եվրամիությունը նպատակ ունի Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։
«Մենք բազմիցս խոսել ենք Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ Բրյուսելի իրական նպատակների մասին։ Գործընկերության խորացման, բարեփոխումներին աջակցելու և ժողովրդավարությանը սատարելու գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն գործնական հաշվարկ՝ հանրապետությունը կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում, այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում»,- պնդել են գերատեսչությունում։
Ռուս դիվանագետները հավելել են, թե Երևանը շարունակում է մնալ Մոսկվայի դաշնակիցը, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամը՝ չնայած ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցմանը։ Ըստ էության, պաշտոնական Մոսկվան իր կոշտ հռետորաբանությանը զուգահեռ առայժմ հույսը չի կտրել, որ կարող է Հայաստանի իշխանություններն ի վերջո խելքի գան, կամ էլ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության գա այնպիսի ազգային իշխանություն, որը սեփական երկրի շահերն ավելի բարձր դասի, քան արևմտյան հովանավորների պահանջները։
Ցանկացած պարագայում, նույնիսկ կոշտ հռետորաբանության սրման դեպքում, Ռուսաստանն առայժմ զերծ կմնա Հայաստանի նկատմամբ ինչ-որ չափազանց կոշտ քայլերից։ 1-2 տնտեսական բնույթի ճնշումներ հնարավոր են, բայց առայժմ բոլորն են սպասում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ են շարժվելու թե՛ հայ-ռուսական, թե՛ մյուս բոլոր երկրների հետ հարաբերությունները։
Աննա Մարգարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»