Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում
Երեկ մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 482 հազար 872 է։ Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը բնակչության պետական ռեգիստրը վարող մարմինը պետք է հրապարակի ընտրողների ընդհանուր թիվը։ 2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընտրողների թիվը 2,595,512 էր։ 2021-ի ընտրություններին մասնակցում էին 25 կուսակցություններ ու դաշինքներ։ Ընտրություններին մասնակցել էր ընտրողների 49,41 տոկոսը՝ 1.281.911 ընտրող։
Եվ Փաշինյանին այդ պայմաններում հաջողվել էր ստանալ 53,95 տոկոս քվե, «Հայաստան» դաշինքին՝ 21,11 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 5,22 տոկոս։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Փաշինյանը ցանկանում է կրկնել իր նախորդ հաջողությունը, իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե գործող իշխանությանը տարբեր մեթոդներով հաջողվի ընտրողների մասնակցության ցուցանիշը նվազեցնել։ Եթե ՀՀ քաղաքացին գնա ընտրության, գործող իշխանությունները հաղթելու, առավել ևս՝ սահմանադրական մեծամասնություն ստանալու որևէ շանս չեն ունենա։
Լուսինե Ամիրզյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»