ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ամփոփել է Եվրոպական քաղաքական ընտանիքի` Երևան այցի արդյունքները։ Ահա թե ինչ էին մեզ խոստացել և թե ինչ ստացանք մենք։
1) Անվիզա ռեժիմ։ Ասում են՝ գուցե մի քանի տարուց։ Առայժմ այն չկա։
2) ԵՄ անդամակցություն։ Ոչ մի անդամակցություն էլ չի լինելու, ոչ մի կոնկրետ բան չեն ասել։ Մեր “հանրաքվեն” ջուրն ընկավ։
3) Եվրոպական շուկաների բացում հայ արտադրողների համար։ Նման բան չկա։
4) ԵՄ-ում աշխատելու իրավունք ՀՀ քաղաքացիների համար։ Նման բան չի լինելու։
5) Ռազմական դաշինք ՆԱՏՕ-ի կամ արևմտյան որևէ տերության հետ։ Երազում կտեսնեք։
6) Հայաստանի անվտանգության երաշխիքներ Եվրոպայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլն։ Նման բան չկա։
7) Արևմտյան երկրների ռազմաբազաների տեղակայում Հայաստանում։ Չկա։
Զենքի մատակարարում։ Խոստացան մի քանի ռադար և մի քանի հաուբից։ Ռադարները կոչնչացվեն 30 րոպեի ընթացքում ճիշտ այնպես, ինչպես ոչնչացվեց Ս-300-ն, քանի որ դրանք որևէ պաշտպանություն չունեն։ Նույնը վերաբերում է հաուբիցներին։ Իսկ Ադրբեջանին ու Թուրքիային մատակարարում են տասնյակ ու հարյուրավոր ինքնաթիռներ, հրթիռներ, ՀՕՊ համակարգեր, տանկեր, հրետանի և այլն, և այլն։ Ուժերի հարաբերակցությունը կլինի 1-ը 1000-ի։
Ահա դավաճան լրագրողին աջակցելու հսկայական շոուի արդյունքները։ Ահա թե ինչ ստացանք մենք՝ հանձնելով Արցախը, անկլավներն ու Մեղրին։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան