Քարոզարշավի այս փուլում Ալիևն անուղղակիորեն ասում է՝ ով սիրում է Նիկոլին՝ սիրում է նաև Ադրբեջանը
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ալիևն ասում է Հայաստանում կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ:
Հայ ժողովրդի մի մասին բռնի տեղահանելուց, հայրենազրկելուց, հայկական Արցախն ու ՀՀ տարածքներն օկուպացնելուց հետո՝ հիմա էլ սեր է ուզում:
Քարոզարշավի այս փուլում, Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը: Ովքեր չեն սիրում ՔՊ-ին ու Նիկոլին՝ ատելություն են տարածում նաև Ադրբեջանի նկատմամբ:
Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը, զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն:
Հ.Գ. Մոռացեք բռնազավթված Արցախը, մոռացեք հազարավոր զոհված հայորդիների հիշատակը, մոռացեք մարդկային պատիվն ու ազգային արժանապատվությունը, մոռացեք ամեն բան և սիրեք Ադրբեջանը:
Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղղերձն է: Երկուսն էլ բացահայտ կերպով սպառնում են ՀՀ հիմնական ընդդիմադիր ուժերին: Մեկն ասում է, որ պետք է դատեն կամ արտաքսեն ընդդիմադիրներին, մյուսն ասում է՝ պետք է զգոն լինեն»:




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան
Թրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում
Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»