Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը
Քաղաքականություն

Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից

Վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քաղաքականության ֆոնին Մոսկվայում բազմաթիվ հայտարարություններ են հնչում։ Բայց նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ոչ միայն ուղենշային է, այլև լուրջ մտորումների տեղիք պետք է տա Հայաստանի գործող իշխանություններին։ Մասնավորապես, Պուտինը հայտարարել է, թե և՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։

Պուտինի խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միությունից․ սա վերաբերում է թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ վերամշակող արդյունաբերությանը, թե՛ մաքսային ու այլ տուրքերին, թե՛ միգրացիոն և այլ ոլորտներին։ «Մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հասկանալ, թե ինչպիսին է հայ քաղաքացիների ընտրությունը։ Մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ բաժանման։ Ի վերջո, մենք այժմ ականատես ենք լինում Ուկրաինայում տեղի ունեցողին։ Բայց ինչպե՞ս սկսվեց այդ ամենը՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությամբ կամ անդամակցության փորձով։ Դա առաջին փուլն էր, պարզապես առաջին փուլը»,- ասել է ՌԴ նախագահը։

Ուկրաինայի մասին ակնարկը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, այդ թվում՝ նաև բացահայտ սպառնալիք Մոսկվայից, բայց և ռուսական կողմն էլ ցանկանում է հասկանալ, թե դեպի ուր է սլանում Հայաստանի գործող իշխանությունը և ինչպես կարող են հույս դնել այդպիսի իշխանության վրա, եթե Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե Երևանը գնում է դեպի Եվրամիություն, բայց շարունակում է խորացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ Իսկ Արևմուտքի հետ գրեթե պատերազմական իրավիճակում գտնվող Ռուսաստանի համար սա, մեղմ ասած, անընդունելի կարող է դիտվել, ուստի և օբյեկտիվորեն հարցադրումներ են անում Հայաստանի գործող իշխանություններին։ Բնական է՝ առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները Փաշինյանը շարունակելու է խուսանավել։ Նույնիսկ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը նա Ջերմուկում հրաժարվել է մեկնաբանել, որևէ բառ չի ասել այդ կապակցությամբ։

Սոնա Գալստյան