Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը
Քաղաքականություն

Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը

Գարեգին Բ Կաթողիկոսը երեկ այցելել է տնային կալանքի տակ գտնվող գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։ «Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ, հակառակ այս նեղությունների, տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում։

Թեև Մայր Աթոռի հայտարարության մեջ քաղաքական որևէ դրվագ չկա, գործող իշխանությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի այս այցը անվանում է բացահայտ աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և Սամվել Կարապետյանին, ինչը օբյեկտիվորեն ճիշտ է։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ հիմա, ոչ էլ երբևէ ձեռք չի քաշելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր արշավն իրականացնելուց։ Ժամանակավոր դադարն էլ ընդամենը պայմանավորված է Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով, ըստ որոնց՝ որքան էլ գործող իշխանությունը ջանացել է, եկեղեցու վարկանիշը շարունակում է բարձր մնալ հանրության շրջանում։ Այդ իմաստով առայժմ եկեղեցու դեմ արշավը դադարեցրել են, բայց Փաշինյանն անընդհատ առիթի դեպքում շեշտում է, որ խորհրդարանական ընտրությունները լինելու են վստահության քվե իրեն՝ նաև եկեղեցու դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։ Ուստի և Հայ առաքելական եկեղեցին էլ պետք է կողմնորոշվեր, ցույց տար իր քաղաքական նախընտրությունները։

Այդ առումով Սամվել Կարապետյանը լավագույն թեկնածուն է Հայ առաքելական եկեղեցու համար։ Վերջինս երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցու բավականին լուրջ աջակիցներից ու հովանավորներից մեկն է։ Բնականաբար, կաթողիկոսի այցն առաջիկայում բուռն քննադատությունների ալիք է առաջացնելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, բայց և ակնհայտ է, որ եկեղեցին էլ, ամենայն հայոց կաթողիկոսն էլ հետդարձի հնարավորություն չեն տեսնում։

Մոնիկա Կիրակոսյան