Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)
Հայաստանում մարդ հասկացողություն տարիներ շարունակ գոյություն չի ունեցել, Հայաստանում ընդամենն ամեն ինչ արել են իշխանություն պահելու համար. մարդու մասին ոչ ոք ոչ մի առումով չի մտածել, Արարատի և Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Մեր ժամանակ գլխավորը լինելու է մարդը, մենք մարդուց ենք իջնելու հողի վրա։ Սկսելու ենք մեր ասած 300 000 աշխատատեղից։ Մենք դրել ենք բարձր նշաձող և պայքարելու ենք դրա համար», - ասել է Կարապետյանը։
Նա նշել է, թե 300 000 աշխատատեղը պարտադիր է, որպեսզի հնարավոր լինի զարգացնել երկրի անվտանգությունը։
«Սուտ բառերով, սուտ խոստումներով անվտանգություն չի զարգանում։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակ, բայց ուժեղ բանակն առանց գումարի անհնար է ստեղծել։ Այս կառավարությունն ինչքան արտաքին վտանգ է բերել մեր երկրի գլխին, 5 անգամ ավելի շատ ներքին վտանգներն են, ամբողջ հասարակությունը ներսից քայքայվում է, դրա դեմ էլ ենք պայքարելու։ Մարդիկ իրենց գումարները ծախսելու են իրենց բարեկեցության վրա, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու։ Դա էլ նրանից է, որ աշխատանք չկա, մարդիկ գնում են, վարկ են վերցնում, որ խաղամոլությամբ զբաղվեն», - ասել է Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, թե երկրում շատ խնդիրներ կան, որոնց մասին մտածող չկա։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...