Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ Կարապետյան
Մեր ժողովրդի 25-30 տոկոսը մոլորված է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան՝ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա իշխանությունները, արմավիրցիների և արարատցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ո՞նց անեն, որ Ալիևի դուրը գան, ո՞նց անեն՝ նրա հրամանները կատարեն, ո՞նց անեն՝ 300,000 ադրբեջանցի բերեն, ապահովեն թե՛ բնակարաններով, թե՛ աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարգադրել է», — ասել է Կարապետյանը։
Նա նշել է, թե իշխանության գալու պարագայում այդ ամենը կանգնեցնելու են և հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու։
«Մենք ունենալու ենք արժանապատիվ երկիր՝ արժանապատիվ սկզբունքներով։ Եթե հարցը ձեռնտու է մեր երկրին, ուրեմն ուզում է Ալիևը լինի, ուզում է Թուրքիան լինի, ուզում են ռուսները լինեն, ուզում են եվրոպացիները, ուզում են ամերիկացիները, մենք պետք է նայենք՝ ի՞նչն է մեր երկրի շահերին համապատասխանում։
Ես ամենածանր պայմաններն անցել եմ, եթե ես մինչև վերջ չգնայի, 5-րդ օրը ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու»,-ասել է Սամվել Կարապետյանը։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...