Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային նոտա է հանձնելԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների համար. Պապոյանը՝ ՌԴ-ումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելԵս ուզում եմ տեսնել վարչարարական տեռnր. փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա. Տիգրան ԱվինյանՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռինՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը«Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnրՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ Պետրոսյան
Քաղաքականություն

«Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ ընդհանուր առմամբ քարոզչության շեշտը դրվում է հասարակության սոցիալական վիճակի բարելավման, անվտանգային հարցերի, բռնի տեղահանվածների Արցախ վերադարձի իրավունքի և խաղաղության վրա։ «Եկեք վերջինից էլ սկսենք։ Խաղաղության թեզը, որն առաջ է տանում գործող իշխանությունը, իրականում կեղծիք է։ Մարդն ասում է՝ խաղաղություն եմ բերել։ Հարց եմ ուղղում՝ այդ խաղաղությունն ինչո՞վ է ապացուցվող և ինչո՞վ է ապահովագրված։ Ընդամենն այն է, որ չեն կրակում։ Դա խաղաղություն չէ և չի կարող լինել։ Ցանկացած ոք, ով հանդիպում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ներկայացուցիչների հետ, պետք է կարճ ու կոնկրետ հարց տա՝ խաղաղություն ես բերել, շատ լավ ես արել, ո՞ւր է այդ «Խաղաղության պայմանագիրը»։ Նորից շեշտենք, որ այդ պայմանագիրը չի էլ կնքվելու, որովհետև Ադրբեջանը նորանոր շանտաժ-նախապայմաններ է դնելու Հայաստանի Հանրապետության առաջ, ամենառաջինը՝ Սահմանադրության փոփոխությունը։ Բաքուն դա չի էլ թաքցնում։ Եվ դա հերթական շանտաժի սնուցող աղբյուրն է, որով, եթե Նիկոլի իշխանությունը վերարտադրվի, պետք է սպառնա հայ հասարակությանը, ինչպես հիմա է սպառնում։ Գոյություն չունեցող խաղաղությունով շանտաժում և սպառնում է։ Նա գեթ մեկ ապացույց չի ներկայացնում, որ իրական խաղաղություն է բերել։ Հայադրբեջանական սահմանին կամ էլ շփման գծին, որը նա սահման է համարում, այո՛, չեն կրակում, բայց չեն կրակում, որովհետև այս պահին Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Շատ լավ գիտեն՝ եթե Նիկոլը չլինի, իրենց երազանքներին չեն հասնելու։ Ավելին, կարող են նաև հակառակ գործընթացներ լինել Ադրբեջանի համար։ Հայաստանում իշխանության եկած ուժերին կարող է հաջողվել գոնե Արցախ վերադարձնել հայությանը՝ միջազգային պաշտպանության ներքո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, շատ են իշխանությունների մանիպուլ յացիաները նաև սոցիալական հարցերի վերաբերյալ։ «Ասում են՝ թոշակները բարձրացրել ենք։ Շատ ուրախ ենք, բայց խնդիրը հետևյալն է՝ որտեղի՞ց այդ գումարները։ Ամեն անգամ այս հարցը բարձրաձայնում եմ, որ դրա մասին նաև քաղաքացին մտածի։ Ինչպես ասում են, անվճար պանիրը լինում է միայն թակարդում։ Դա անում է մեր ապագա սերունդների հաշվին, այսինքն՝ պարտք է վերցնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այն էլ՝ տոկոսով, որ թոշակ բարձրացնի և վերարտադրվի։ Կրկին հիշեցում ընտրողներին. ութ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարից հասել է 15 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Փաստորեն, նա ամեն տարի 1 միլիարդ դոլար պարտք է վերցնում, որպեսզի ապահովի իր իշխանությունը, իր բարեկեցությունը, թոշակ բաժանի, առողջության ապահովագրական ծրագրեր իրականացնի, որոնք, այո՛, ժողովրդահաճո են, բայց դրա հետևանքները կատաստրոֆիկ են լինելու պետության համար։ Եթե մարդը բանկից գումար է վերցնում ծրագիր իրագործելու համար, դա շատ նորմալ է, բայց երբ բանկից գումար ես վերցնում, որ շքեղ ապրես, դա նորմալ չէ, դրա հետևանքները ծայրահեղ ծանր են լինելու, ոչ միայն կկորցնես այդ ամբողջ շքեղությունը, որը ձեռք ես բերել պարտքով, այլև կկորցնես այն, ինչ ունեիր մինչ այդ շքեղությունը, դրան գումարած կկուտակես բազմաթիվ պարտքեր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Համբարյանը մեկ այլ հիշեցում է անում. իշխանությունները փորձում են փակել Արցախյան հարցը։ «Փորձում են հանրությանը ներկայացնել, որ Արցախյան հարցը սխալ էր, իսկ իրականում Արցախյան հարցի արդյունքում ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, և Արցախյան հարցը Նիկոլի համար սխալ եղավ միայն այն պատճառով, որ նա պարտություն կրեց։ Քանի որ նա պարտություն է կրել, փորձում է իր պարտությունը նաև գաղափարական առումով հիմնավորել, թե Արցախյան հարցը սխալ էր։ Մոռանում է, թե 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, նա և իր պաշտպանության նախարարն ինչ հռետորաբանությամբ էին խոսում և ինչեր էին ասում»,-հավելում է նա։

Անցնող օրերին հետևելով իշխանական թեզերին ընդդիմության արձագանքին՝ քաղաքագետը նկատում է՝ ցավոք, խաղաղության վերաբերյալ իշխանության խոսույթն ընդդիմությունը մանրակրկիտ չի բացատրում ժողովրդին։ «Պետք է հստակ ասել՝ ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը չի կարող լինել խոսքերի հիման վրա։ Սա պետք է անընդհատ ասեն։ Վստահաբար չենք կարող ասել, թե 21-րդ դարում, նույնիսկ փաստաթուղթ ստորագրելով կարող ես խաղաղություն հաստատել։ Հիմա «բեսպրեդելի» դար է։ Տեսնում ենք միջազգային հարաբերություններում ինչեր են տեղի ունենում, բայց հարցը հետևյալն է՝ Փաշինյանը նույնիսկ այդ թղթի կտորը չի կարող ցույց տալ, ասել՝ խաղաղություն եմ բերել։ Ընդդիմությունը պետք է մատչելի ձևով ժողովրդին բացատրի, որ Նիկոլը խաղաղություն չի բերել, չկա այդ խաղաղությունը։ Այդ խաղաղությունը հնարածին է, իր հերթական սուտն է։ Բոլոր պատերազմներն ավարտվում են պայմանագիր ստորագրելով՝ լինի դա հին աշխարհ, միջնադար, թե նոր կամ նորագույն շրջան։ Մինչև հիմա մարդկությունը ուրիշ բան չի հնարել։ Կնքվում է խաղաղության պայմանագիր։ Ո՞ւր է Փաշինյանի խաղաղությունը։ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ նա ծրագրում ներառել էր շատ կարևոր և ժողովրդահաճո կետեր, օրինակ՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Արդյունքը եղավ ամբողջ Արցախի կորուստը։ Նրան հանդիպողներից մեկը պետք է հարց տա՝ որտե՞ղ է դեօկուպացիայի այդ ծրագիրը, և հավելի՝ ինչպես նախկինում խաբեցիր, հիմա էլ ես խաբելո՞ւ։ Պետք է արձագանքել նաև իշխանամետների հռետորաբանությանը։ Ասում են՝ տեսեք, թե ինչ պաշտպանական գիծ է կառուցվել Սյունիքում, նախկինում դա չի եղել։ Լավ կլինի, որ նաև մեր ընդդիմությունը մարդկանց բացատրի, որ նախկինում Սյունիքի մարզը առաջնագծից 130-ից 200 կիլոմետր հեռու է եղել, և այդտեղ պաշտպանական գիծ կառուցելը բացարձակ անիմաստ է եղել։ Սիսիանի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի կամ Մեղրիի հատվածներում նախկինում ի՞նչ պաշտպանական գիծ պետք է լիներ։ Այդտեղ խնդիր ունեցե՞լ ենք։ Իշխանական քարոզչամեքենան, այսպես կոչված, մտավորականության տգետ տեսակետն է գցում դաշտ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե այս կամ այն գիտնականը կամ փորձագետն ինչեր է ասում։ Իրենց ասածը տգիտություն է։ Նախկինում Սիսիանում, Ջերմուկում, Վարդենիսում, Սոթքում, Մեղրիում պաշտպանական գիծ ունենալու կարիք չենք ունեցել, պաշտպանական գիծը Ֆիզուլիում էր, Հորադիզում, Մարտունիում (Արցախի), Ակնայում, Մռավի լեռնաշղթայից այն կողմ։ Մեր ընդդիմությունը պետք է ավելի հստակ արձագանքի խաղաղության թեզին։ Ասում են՝ մենք էլ ենք կողմ խաղաղությանը։ Բոլորս ենք կողմ, բայց պետք է հստակ շեշտեք, որ Փաշինյանը խաղաղություն չի բերել, ո՞ւր է պայմանագիրը։ Ադրբեջանը խոստացել է ստորագրել այն, բայց ե՞րբ պետք է ստորագրի։ Կասի՝ Սահմանադրությունը փոխեք, հետո՝ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստան, պետք է ներքին ինքնավարություն ստանան Հայաստանում, պետք է կոնկրետ տարածքներ տաս ինձ։ Եվ ամեն պահանջ դնելուց առաջ կասի, թե ստորագրելու է պայմանագիրը, բայց արդյունքում Ադրբեջանը երբեք «Խաղաղության պայմանագիր» չի ստորագրի Հայաստանի հետ։ Ադրբեջանի նախագահն օրերս բացահայտ Նիկոլի քարոզն էր անում՝ շատ նուրբ, շատ դիվանագիտորեն, թե՝ բա Հայաստանը ոչնչացնելու ոչ մի նպատակ չունենք։ Պետական մակարդակով «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն ամենօրյա ռեժիմով Ալիևի աշխատակազմը տարբեր հարթակներում իրականացնում է։ Օրերս Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության հերթական նիստն էր։ Նախագահի աշխատակազմի մակարդակով հովանավորվող այդ ժողովը որոշում է ընդունել, որ Հայաստանը դա «Արևմտյան Ադրբեջան» է, և այդ ծրագիրը պետք է իրականացվի բազմաթիվ հարթակներում»,-նշում է քաղաքագետը։

Իսկ վերջում կարևորի մասին։ «Ժողովուրդը պետք է մասսայաբար մասնակցի հունիսի 7-ի ընտրություններին։ Որքան ժողովուրդը քիչ մասնակցի, այնքան հօգուտ Նիկոլի են լինելու ընտրությունների արդյունքները»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում