Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Սամվել Կարապետյանին, ինչպես և սպասելի էր, ցնցումներ է առաջացրել գործող իշխանության կազմում։ Փաշինյանը, որը տևական ժամանակ որևէ խոսք չէր ասել Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին, երեկ լրագրողների հետ զրույցում հունից դուրս է եկել, հայտարարել, թե Կտրիճ Ներսիսյանը (այդպես է Փաշինյանը դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին) այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկեղեցու հասցեին։ Ավելին, շարունակել է, թե կաթողիկոսը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է։
«Ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես է անում, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի, և ինքը մնա ստվերում՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։ Բայց ես կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաև այս իրավիճակը»,- ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ նորություն չէ, որ եկեղեցին քաղաքական դիրքորոշում է արտահայտում․ «Հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցին քաղաքական գործունեությամբ է զբաղված, և դրա դրսևորումները կան»։
Նրա այս հայտարարությունը վկայում է, որ գործող իշխանությունների գլխավոր խնդիրը ոչ թե Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումն է, այլ այն, որ եկեղեցին ունի քաղաքական նախընտրություններ և այդ մասին հայտնում է առանց այլևայլությունների։ Բնական է՝ Հայ առաքելական եկեղեցին, որ դարեր շարունակ ազգային արժեքները պահպանող գլխավոր ինստիտուտն է եղել, չի կարող համակերպվել այն իրականության հետ, երբ Հայաստանի գործող իշխանությունը պարզապես փորձում է փոշիացնել այդ արժեքները և պայքարում է դրա դեմ՝ իր ունեցած մեթոդներով։ Այդ թվում՝ նաև Հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր հովանավորներից մեկին խորհրդարանական ընտրություններից առաջ աջակցելով։ Չի բացառվում, որ Փաշինյանը դադարեցնի իր ժամանակավոր մորատորիումը և իր բոլոր սպասարկուներին հանձնարարի կրկին հարձակվել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։
Աննա Մարգարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»