Բեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում. Արտակ Զաքարյան
Ուսումնասիրոլով գլոբալ զարգացումները՝ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այսօրվա այցից, առաջին հերթին ակնկալվում է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե «մեծ պատմական համաձայնագիր»։ Օրակարգի գլխավոր թեմաներն են՝ առևտուրը, տեխնոլոգիաները և հատկապես ԱԲ-ն, Թայվանի շուրջ իրավիճակը, Իրանի հակամարտության հետ կապված հարցեր և համաշխարհային տնտեսություն ու հաղորդակցություններ։
Ամենահավանական զարգացումները հետևյալն են՝
Առևտրային «հրադադարի» երկարաձգում։ Մաքսատուրքերի և հազվագյուտ մետաղների սահմանափակումների շուրջ փոխադարձ սպառնալիքներից հետո՝ երկու կողմերն էլ շահագրգռված են գոնե ժամանակավորապես նվազեցնել լարվածությունը։ Հենց դա էլ ակնկալում են համաշխարհային շուկաները։
Մասնակի տնտեսական համաձայնություններ։ ԱՄՆ-ը ցանկանում է՝
ընդլայնել ամերիկյան ապրանքների գնումները Չինաստանի կողմից,
ապահովել հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումները,
թուլացնել ճնշումը ամերիկյան բիզնեսի նկատմամբ։
Չինաստանն իր հերթին ձգտում է թուլացնել ԱՄՆ-ի կողմից չիպերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումները։
Ընդհանուր առմամբ՝ բեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում: Սակայն արդեն իսկ հաջողություն պետք է համարել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև «կառավարվող մրցակցության» պահպանումը։
Թայվանի հարցում ևս վերջնական որոշումներ չի ակնկալվում։ Սա ամենազգայուն թեմաներից մեկն է։ Պեկինը պահանջելու է նվազեցնել Թայվանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը, սակայն Թրամփի հնարավորություններն իրական զիջումների համար՝ սահմանափակ են, ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման պատճառով։
Նախագահ Թրամփը փորձելու է Չինաստանին որևէ կերպ ներգրավվել կամ գոնե պայմանավորվել, Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։ Վաշինգտոնը շահագրգռված է, որպեսզի Պեկինն օգնի նվազեցնել Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը և ազդեցություն գործադրի Թեհրանի վրա։ Դժվար է ասել՝ արդյոք Չինաստանը կընդունի դա որպես սակարկության թեմա, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ կապված է պատժամիջոցների և տեխնոլոգիաների շուրջ հարցում ձեռքբերվելիք պայմանավորվածությունից։
Հավանական քննարկում է սպասվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Շատ փորձագետներ կարծում են, որ այստեղ ԱՄՆ-ը դժվար թե հասնի էական զիջումների Պեկինի կողմից։
Քաղաքական առումով այցը կարևոր է նաև այն պատճառով, որ սա երկար տարիներից հետո՝ Թրամփի առաջին լիարժեք այցն է Չինաստան: Երկու կողմերն էլ ցանկանում են ցույց տալ, որ կարող են պահպանել ուղիղ երկխոսությունը՝ չնայած գոյություն ունեցող հակադություններին և առկա ռեգիոնալ հակամարտությանը։
Եթե ավելի լայն նայենք, ապա աշխարհի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք ներկայիս ամերիկա-չինական մրցակցությունը կվերածվի երկարատև «սառը տնտեսական հակամարտության», թե՞ կողմերը կկարողանան այն պահել վերահսկվող շրջանակներում։ Թրանփի այս այցն՝ ամենայն հավանականությամբ, վերաբերում է երկրորդ տարբերակին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»