Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչ
Քաղաքականություն

Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը

Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Հայաստանի հետ 2022 թվականից ի վեր շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակներում։ Թուրքիայի և ՀՀ-ի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ,- գրել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Ուժի մեջ մտած նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել, որ Թուրքիայից երրորդ երկիր, այնուհետև ՀՀ տեղափոխվող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների համար որպես վերջնական նշանակման կետ կամ ելքի կետ նշվի «Հայաստան/Թուրքիա»»,- գրել է Օնջու Քեչելին։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և վարչապետի ականջին ինչ-որ բան էր փորձում ասել։ Քանի որ վարչապետի հագուստին բարձրախոս կար ամրացված, լսվել էր հետևյալ արտահայտությունը՝ «թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք»։ Ավելի ուշ Միրզոյանը հրաժարվել էր ասել, թե ինչ է փսփսացել Փաշինյանի ականջին, վերջինս էլ մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում էր Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանը։ Նախկինում թուրքական կողմի կարգավորումներում Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքները վերաարտահանվել են Հայաստան, իսկ հիմա փոխվում է այդ հանգամանքը։

ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ ողջունել է՝ նշելով, թե այս որոշումը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Իսկ ի՞նչ կտա այդ որոշումը Հայաստանին։ Պարզապես Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը փոքր-ինչ կէժանանա, կշահեն ներկրողները, կտուժի տեղական արտադրողը։ Նախընտրական այս շրջանում էլ գների չնչին նվազումը Փաշինյանն ու իր թիմը կներկայացնեն որպես դիվանագիտական «հանճարի» դրսևորում։ Արդյունքում Թուրքիան ոչինչ չի կորցնի, ոչ մի ռեսուրս չի ծախսի, Փաշինյանն էլ օդից քարոզչական նվեր կստանա։ Ոչ ավելին․․․

Աննա Մարգարյան