Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեին
Ռուսաստանից արդեն ամենօրյա պարբերականությամբ խիստ քննադատություն է հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին՝ լինի տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական թեմաներով։ Երեկ էլ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում՝ 10 տարի առաջ, և այսօր Հայաստանում ընթացող պրոցեսների միջև։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Երևան կատարած այցին, Վոլոդինը նշել է․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Վովաևիչի այդ քայլը բարեկամական չէր ոչ մեր երկրի, ոչ Ռուսաստանի քաղաքացիների, ոչ էլ նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր բոլորի համար էլ ակնհայտ մեկ հարց գոյություն ունի՝ ինչպե՞ս են զարգանալու մեր երկրների հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մերձենալո՞ւ են մեր պետությունները, թե՞ հեռանալու են միմյանցից։ Հարաբերություններում լարվածությունն ավելի շատ է լինելու, թե՞ ավելի քիչ։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամայից զուգահեռներ են ծագում։ Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էր սկիզբ առնում»,- գրել է Վոլոդինը։
Նախօրեին էլ շատ ավելի խիստ մի հայտարարություն արել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ էության, ռուսական իսթեբլիշմենթը գրեթե ամբողջ կազմով, խորհրդարանական ընտրություններից առաջ, քննադատում է Հայաստանի իշխանություններին հակառուսականության մեջ։ Արդյոք սա լա՞վ է, թե՞ վատ Փաշինյանի համար։ Մի կողմից տարբեր վերլուծաբաններ նշում են, որ հակառուսականության ալիքի վրա Ռուսաստանից հնչող քննադատությունները կարող են օգնել նրան՝ փոքր-ինչ բարձրացնելու նվազող վարկանիշը։
Մյուս կողմից էլ հարկ է ընդգծել, որ Ռուսաստանում նման մանրուքներին ուշադրություն չեն դարձնում և ուղիղ ու աներկբա ասում են այն, ինչ մտածում են։ Ուստի Փաշինյանի իշխանությունը, ուրախանալու փոխարեն, մտահոգվելու լուրջ հիմքեր ունի, քանի որ այս զգուշացումները, իսկապես, լուրջ հետևանքներով են հղի։
Մոնիկա Կիրակոսյան




















«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
Սևանում բախվել է 4 մեքենա․ կան վիրավnրներ
Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշելու է «երկինքը», և Պուտինին սպառնացել է Մոսկվա ուղարկ...
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մ...
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունն...
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան