ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը
Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածել Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։
«Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին։ Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաև ապացուցվում է 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։
Այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև Եվրամիության վրա։
Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։Մայիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մեկնարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այդ հայտարարությունը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ իր հերթին ծանուցել էր հայ գործարարներին, որ նրանք արդեն կարող են ուղիղ առևտուր իրականացնել Թուրքիայի հետ՝ առանց վերաձևակերպումների։ Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։
Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։ ՊԵԿ-ը հստակեցրել էր, որ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»