Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում, միջանկյալ հայտարարություն է տարածել, որը լիովին բացահայտում է Եվրոպայի երկդիմի կեցվածքը խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բազմիցս նշել ենք, որ ԵՄ կառույցները լծվել են ամեն գնով Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու գործին, և անգամ նախկինում մեծ հեղինակություն ունեցող կազմակերպություններն ու հաստատություններն են դիմում կեղծիքների՝ հանուն Փաշինյանի։ Մասնավորապես, ԵԽԽՎ պատվիրակությունը, որը հանդիպումներ էր ունեցել նաև ընդդիմադիր խմբակցությունների հետ, լսել նրանց դժգոհությունները, գրել է, թե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ «Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական համագործակցություն» է հաստատվել։
Որևէ բառ չկա Հայաստանում խորացող ավտորիտար ռեժիմի, իրավապահների ապօրինությունների, դատական իշխանության կախվածության և ընտրովի արդարադատության, Ընտրական օրենսգրքում իշխանության քմահաճույքներով իրականացված փոփոխությունների մասին։
Ամենաուշագրավը, թերևս, «Հայ Առաքելական Եկեղեցու՝ քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ ձևակերպումն է։ ԵԽԽՎ-ն բոլորովին չի անդրադառնում Հայ առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, փոխարենը հոգևորականներին է մեղադրում քաղաքականությանը խառնվելու մեջ։ Սա ընդամենը խոսում է մեկ բանի մասին․ Եվրոպայում հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց հանուն փաշինյանական ռեժիմի վերարտադրության, պատրաստ են ցանկացած ապօրինության վրա աչք փակել։
Սիրարփի Մուրադյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»