Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը
Քաղաքականություն

Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին

Հայաստանի գործող իշխանությունները և նրանց սպասարկող արևմտամետ ուժերը փորձում են անընդհատ խորհրդարանական ընտրությունները ներկայացնել որպես աշխարհաքաղաքական համատեքստ ունեցող միջոցառում, որտեղ իբր իրար դեմ պայքարում են Արևմուտքն ու Ռուսաստանը։

Ըստ էության, Փաշինյանը, որ ինքը տևական ժամանակ տարածել և խրախուսել է այս նարատիվները, սկսել է գիտակցել իր քայլի վտանգավոր հետևանքները։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքական համատեքստ չունեն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Հայաստանում կայանալիք ընտրություններին արտաքին միջամտության փորձեր և արդյոք նման միջամտության մաս է համարում այն, որ ՌԴ-ում տարբեր կուսակցությունների ղեկավարներ հայտարարում են, որ ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, եթե գործող իշխանությունները վերընտրվեն, Փաշինյանն ասել է․ «Ե՛վ քաղաքական գործընթացի մասնակից ուժեր, և՛ մեկնաբաններ, և Հայաստանից դուրս գտնվող ուժեր այս ընտրություններում աշխարհաքաղաքական ենթատեքստ են տեսնում։ Աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն այս ընտրությունները, չեն էլ կարող ունենալ՝ մի պարզ տրամաբանությամբ․ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն։ Մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ընդդեմ գործողություն չկա»։ Սա, ի դեպ, ամբողջությամբ հօդս է ցնդեցնում գործող իշխանությունների բոլոր քարոզչական նարատիվները, ըստ էության, ապացուցում, որ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ կեղծում է անգամ սեփական հավատարիմ հետևորդներին, որոնց համար այս ընտրությունները, բնականաբար, ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ։

Իհարկե, որքան էլ Փաշինյանը այսօր փորձի չքմեղանալ, համոզել, թե իբր այս ընտրությունները չունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ, ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքի բուռն աջակցության, հանուն Փաշինյանի երկակի ստանդարտներին դիմելու գործողությունները որևէ կերպ դրական հետևանքներ չեն ունենալու։ Իսկ գործող իշխանության պարագլխի հայտարարություններն էլ ընդամենը Ռուսաստանից ստացվող հարվածները մեղմելու նպատակ են հետապնդում։

Էլեն Առաքելյան