ԵՄ տրամադրած 12 միլիոն եվրոն ինչի՞ վրա է ծախսվել՝ ԱԳՆ-ից տեղյակ չեն. պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Անտեղյակ, բեխաբար կառավարություն
Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած (կամ տրամադրելիք) 12 միլիոն եվրոն կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել (կամ պիտի ծախսվի)։ Ստացել եմ ԱԳՆ պատասխանը՝ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ։ Ինչ որ մի բան տրամադրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մնացածը` ՀԿ-ներ, անկախ լրագրողներ և այլն։

Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ու՞մ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․ կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզու՞մ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում»։





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»