Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը
Քաղաքականություն

Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներով

Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, որ տևական ժամանակ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով, հղի է ոչ միայն քաղաքական, այլև առաջին հերթին տնտեսական հետևանքներով։ Եվ ռուսական կողմից վերջին շրջանում բազմիցս արվել են նման զգուշացումներ։ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը գրել է, թե Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը, ըստ փորձագետների գնահատականների, սպառնում է հայկական տնտեսությանը առնվազն 5 միլիարդ դոլարի կորստով։

«Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է արժենալ երկրի ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ՝ առնվազն 5 մլրդ դոլար… Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին խոսակցությունների ֆոնին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45,4%-ով։

Եվ այս բացասական միտումը պահպանվում է»,– գրել է Վոլոդինը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է 2015 թվականին, և անդամակցության տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55-ից հասնելով 26,37 միլիարդ դոլարի։ «Բացի իրացման հսկայական շուկա մուտք գործելուց՝ Հայաստանը արտոնություններ է ստացել էներգետիկայի ոլորտում։ Մեր երկիրը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով։ Այդ նույն ժամանակ Եվրոպայում գինը կազմում է 633 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի արտահանման 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին»,– նշել է Պետդումայի նախագահը։

Վոլոդինն ընդգծել է, որ Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես կառուցող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել իրենց ձեռնարկությունները։ Նրա խոսքով՝ նրանք հեռանում են՝ կապված ապագայի անորոշության և ստեղծված իրավիճակի ու հնարավոր առաջացող խնդիրների հետ։ Միայն այս ակնհայտ փաստերը վկայում են, որ փաշինյանական իշխանությունն ինչ լուրջ վնասներ է հասցնում Հայաստանին, իսկ ԵԱՏՄ-ն լքելու դեպքում ՀՀ քաղաքացիների մեծ մասն իր մաշկի վրա է զգալու դրա հետևանքները։ Ուստի, բնական է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները հնարավորինս խուսափում են ԵԱՏՄ-ն լքելու մասին խոսելուց, խուսանավում հարցերից, համոզում, թե լուրջ հետևանքներ չեն լինելու։ Բայց ՀՀ տնտեսական ու քաղաքական զարգացումն ապահովելու մեկ տարբերակ կա՝ հեռացնել գործող իշխանությանը։

Աննա Մարգարյան