Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը
Քաղաքականություն

Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․
 
«Անկեղծ ասած, մայիսի 4-ից հետո ինձ մոտ մնացել է մնացել է շատ տհաճ, դառը տպավորություն, երբ Իլհամ Ալիևը՝ թեկուզ տեսակապով, Երևանի սրտում հավաքված Եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցների ներկայությամբ մեր ռազմագերիներին անվանեց «ռազմական հանցագործներ», իսկ Արցախում էթնիկ զտումների գործողությունը՝ «տարածքային ամբողջականության վերականգնում»։
Քաղաքական ապտակ, որ փաթեթավորված էր խաղաղության հռետորաբանության մեջ։
Մենք այս ամենն արդեն տեսել ենք։
 
Բաքվի բռնապետը տասնամյակներ շարունակ կատարելագործել է Եվրոպայի հետ ուլտիմատումների լեզվով խոսելու արվեստը։ Ալիևն ուղղակի մեղադրեց Եվրոպական խորհրդարանին «խաղաղության սաբոտաժի» մեջ՝ վկայակոչելով 5 տարում ընդունված 14 բանաձևերը, և ցուցադրաբար սառեցրեց համագործակցությունը եվրոպական կառույցների հետ։
Այս ամբողջ «մեկ դերասանի թատրոնը» խաղացվել էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար՝ հստակ ցույց տալու, որ Բաքուն այլևս ոչ թե պաշտպանվում է, այլ ինքն է թելադրում պայմանները Արևմուտքին։
Սակայն ամենադառնն ու ողբերգականն այլ տեղ է՝ եվրոպացի «խաղաղարարները» ձև բռնեցին, թե այդպես էլ պետք է լինի։ Բաքուն նրանց պետք է՝ որպես գազի այլընտրանքային աղբյուր, և դրա համար պատրաստ են տարիներ շարունակ ձեռք սեղմել ավտորիտար առաջնորդի հետ՝ աչք փակելով նրա հանդուգն հռետորաբանության վրա։
 
Արևմտյան երկակի ստանդարտները և ստեղծված իրավիճակը վտանգավոր են մեզ համար:
Մինչ վարչապետ Փաշինյանը ժողովրդին հանգստացնում է «խաղաղության խաչմերուկի» մանտրայով, հակառակորդը գործում է շատ կոնկրետ և անողոք։
Բաքուն պլանային կերպով ուժեղացնում է ռազմական մկանները։ 2026 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է 8,7 մլրդ մանաթ՝ գրեթե 5 մլրդ դոլար, որը, բնականաբար, նախատեսված է Հայաստանին «խաղաղեցնելու» համար։
Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանն այս պահին։
 
Կրճատում է սեփական պաշտպանական ծախսերը մոտ 16 տոկոսով՝ փաստորեն գործարկելով միակողմանի զինաթափման գործընթաց։
Ցինիզմի գագաթնակետը «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն է։ Այն Բաքվում դարձել է պետական ռազմավարություն՝ միջազգային մակարդակով օրինականացման փորձերով։ Երբ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ահազանգում է և երևույթներին տալիս է իրենց իրական անունները՝ ասելով, որ դա Ադրբեջանի դեմոգրաֆիական էքսպանսիայի քաղաքականություն է՝ «վերադարձի» քողի տակ, մեզ անվանում են «խաղաղության թշնամիներ» և մեղադրում են կարգավորման գործընթացը խաթարելու մեջ։
 
Բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ հունիսի 18-19-ին՝ մեր «ճակատագրական» ընտրություններից անմիջապես հետո, Բաքուն արդեն նախատեսել է փառատոն «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ծաղրական անվանումով։
Հենց այդ պատճառով էլ առաջանում է վերնագրում դրված հարցը՝ ընտրություններ, թե՞ հանրաքվե։ Մեզ փորձում են դնել կեղծ երկընտրանքի առջև՝ հունիսի 7-ի քվեարկությունը ներկայացնելով որպես «պատերազմ կամ խաղաղություն դիլեմա, ընդ որում՝ «խաղաղության» տակ հասկացվում է Բաքվից իջեցված ճանապարհային քարտեզի անվերապահ ընդունումը։
 
Սա խաբեություն է։ Իրական ընտրությունը շատ ավելի սարսափելի է՝ կամ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կամ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը
Փաշինյանի ռազմավարությունը կառուցված է վտանգավոր պատրանքի վրա՝ Արցախից հրաժարվելով և Ռուսաստանից «ազատագրվելով» իբր թե կարելի է ունենալ «պայծառ եվրոպական ապագա» և Արևմուտքի անվտանգության երաշխիքներ։
 
Բայց ո՞ւր են այդ երաշխիքները։ Ո՞ւր է Եվրոպայի արձագանքը՝ Ալիևի Երևանում արած մարդակեր հայտարարություններին։
 
Չկան։ Կան միայն հերթական «թղթե» բանաձևեր, որոնք զուրկ են քաղաքական կամքից, առավել ևս՝ անվտանգության երաշխիքներից։
 
Բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝ եթե հունիսի 7-ին Փաշինյանը վերընտրվի, մեզ իսկապես սպասում է «Արևմտյան Ադրբեջան»։
 
Մեզ առաջարկում են գեղեցիկ խոսքեր և խոստումներ՝ առանց ուժեղ բանակի, առանց դաշնակիցների, առանց հստակ պետական ռազմավարության։
 
Հունիսի 7-ը հանրաքվե է, որտեղ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» միջև»: