Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը
Քարոզարշավի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն անցել է բացեիբաց սպառնալիքների ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ։ Միևնույն ժամանակ շարունակում են ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները, տասնյակ մարդկանց բերման են ենթարկում, քրեական վարույթներ հարուցում, շատերի նկատմամբ կալանքի կամ տնային կալանքի որոշումներ են կայացնում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի այս վարքը ամենևին էլ պատահական չէ։ Վերջինս նոր սոցիոլոգիական հարցումների հարցումներ է անցկացրել Ազգային անվտանգության ծառայության միջոցով, պարզել, որ իր դիրքերը բավական թույլ են և տեղերում կկարողանա հաջողության հաղթել հասնել միայն այն դեպքում, եթե բավականին լուրջ հարվածներ հասցնի ընդդիմադիր ուժերին, շատ ակտիվիստների էլ կարողանա փակել, խափանել ընդդիմադիր կուսակցությունների քարոզարշավը։ Եթե սկզբնական օրերին քրեական վարույթներ հարուցում էին միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ, ապա օրերս էլ քրեական վարույթ հարուցվել է արդեն «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների դեմ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում այդ վարույթները կտրուկ աճելու են, տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց ձերբակալելու են, խափանելու են նրանց մասնակցության հնարավորությունը նախընտրական քարոզարշավին։ Ըստ այդմ, Փաշինյանը կտրուկ հրահանգ է տվել Ներքին գործերի նախարար նախարար Արփինե Սարգսյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ավելի ակտիվացնել ընդդիմության դեմ գործողությունները՝ հակառակ դեպքում սպառնալով վերջիններիս պաշտոնանկությամբ։
Նույնպիսի հանձնարարություններ ստացել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ղեկավարները։ Եվ այժմ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են իրականացնել այս հանձնարարությունը, գիտակցելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխանափոխություն լինի, իրենք լինելու են հենց ընդդիմության առաջին թիրախում։
Տաթևիկ Բադալյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»