Ավո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին
Լրագրող
Ավո, վերջերս ամերիկայում էիք:
Ավո
Դե դա այնքան էլ վերջերս չէր: Փետրվարին էի Միացյալ նահանգներում:
Լրագրող
Կարծես թե քեզ մոտ սովորություն է դարձել ամերիկայում ֆիլմ նկարահանվել: Քո վերջին ֆւիլմը նույնպես ամերիկայում նկարահանվեց: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Ավո
Պարզապես համընկել է: Առաջարկը եղավ Գոհար Գրիգորյանի կողմից, ես էլ չմերժեցի… կարդացի սցենարը ու հասկացա, որ ուզում եմ կերտել կերպարը, ավելի շատ ոչ թե ուզում եմ, այլ արդեն ապրում եմ այդ դերով:
Լրագրող
Ու որքան հասկանում եմ ֆիլմը մեծ արձագանք ունեցավ:
Ավո
Այո, շատ:/ ժպտում է/ Կերպարը ինձ շատ նման էր:
Կարելի է ասել ես ինձ էի մարմնավորում:
Լրագրող
Մենք տեսել ենք ֆիլմը և շատ սիրել:
Ավո
Շնորհակալ եմ… իրոք լավ ֆիլմ էր:
Հեռուստասերիալ, որը անհնար է նայողին չհուզեր:
Անմնացորդ սիրո դրսևորում:
Լրագրող
Կարծես թե քեզ միշտ նմանատիպ դերեր են բաժին ընկնում:
Ավո
Այո, ինձ գրեթե միշտ նմանատիպ դերեր են բաժին ընկնում: Ես սիրում եմ էմոցիոնալ դերեր մարմնավորել: Դեր, որը ասելիք ունի:
Լրագրող
Իսկ այս ֆիլմը… ինչո՞վ է այն տարբերվում, ինչի մասին է ֆիլմը:
Ավո
Այն աշխարհում ամենամաքուր սիրո մասին է:
Հոր և դստեր սիրո մասին է, հայրը անմնացորդ սիրում է դսերը ու հենց դստեր օգնությամբ էլ գտնում է իր սերը:
Լրագրող
Ինչպես հասկանում եմ խաղընկերդ փոքր երեխա է:
Ավո
Այո ութամյա հրաշք աղջիկ՝ Յանան, ում հետ ծանոթացել եմ ամերիկայում:
Յանան հաճախում է Աքթինք սքուլ, Պետրոսյան Աքթինգ սքուլի երեխանրից է ու շատ տաղանդավոր ու շնորհալի բալիկ է:
Լրագրող
Դժվար չէր նկարահանվել երեխայի հետ:
Ավո
Հակառակը, շատ հեշտ էր: Մենք այնպես էինք կապվել իրար հետ, որ երկուսիս համար էլ դժվար էր իրար հրաժեշտ տալ.
Թեպետ զանգում եմ իրեն, խոսում եմ հետը:
Լրագրող
Ինչով է հետաքրքիր այս ֆիլմը:
Ավո
Այս ֆիլմը շատ է տարբերվում նախ ասելիքով: Այն ցույց է տալիս մարդկային արժեքների, բացերի ու խնդիրների մասին:
Ու սիրո, որը և շատի դեպքում է խնդիր դառնում և պակասի:
Լրագրող
Երբ կարող ենք դիտել ֆիլմը:
Ավո
Շուտով: Քո սիրուց հետո: Այսպես է կոչվում ֆիլմը, որը մեկ մասից բաղկացած նովել է:
Պատմություն մի տղամարդու մասին, ով կնոջ մահից հետո իր սեփական ես-ի մասին մոռացած ապրում է իր երեխայի համար:
Ու երեխան էլ գնահատում է հոր սերն ու նվիրվածությունը և ամեն ինչ անում է,որ հայրը գտնի իր երջանկությունը: Այն ռոմանտիկ, լի էմոցիաներով գեղեցիկ սիրո պատմություն է:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան