Առանց հայրենիքի նվիրյալների ու նրանց ընտանիքների հանդեպ պատշաճ հարգանքի՝ պետությունը չունի ապագա
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմում անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպը նաև առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին։
Հրանտ Պապիկյանը 44-օրյա պատերազմի օրերին բազմիցս մեկնել է ռազմաճակատի թեժ կետեր՝ մեծ թվով վիրավորների դուրս բերել:
Վերջին անգամ ևս, խնդիր կատարելու մեկնելուց առաջ, գնահատելով տվյալ հատվածում թշնամու մխրճվածության աստիճանն ու իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը, իր ենթակա անձնակազմին զերծ է պահել այնտեղ մեկնելուց և անձամբ է մեկնել, որից հետո նրա հետ կապն ընդհատվել է:
Այն պետությունն ու հասարակությունը, որոնք պատշաճ հարգանք և վերաբերմունք չեն ցուցաբերում հայրենիքի նվիրյալների, նրանց առաքելության և ընտանիքների նկատմամբ, պարզապես ապագա չունեն։
Համբերություն և ուժեղ կամք՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, հավերժ փառք՝ հայրենիքի պաշտպանության համար կյանքն ու ծառայությունը նվիրած մեր բոլոր հայրենակիցներին»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»