Պետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում պետական ծառայողն ազատագրվելու է քաղաքական ճնշումներից, վախի մթնոլորտից և իշխանական կախվածությունից։ Պետական համակարգը պետք է ծառայի պետությանն ու քաղաքացուն, այլ ոչ թե վերածվի որևէ քաղաքական ուժի, անհատի իշխանությունը պահպանելու գործիքի:
Այսօր, ցավոք, հազարավոր պետական ծառայողներ հայտնվել են քաղաքական վերահսկողության պայմաններում։ Շատերը ստիպված են համակերպվել, լռել կամ ցուցադրել քաղաքական հավատարմություն՝ միայն իրենց աշխատանքը պահպանելու համար։ Այս ամենի հետևանքով խաթարվել է ինստիտուցիոնալ կայունությունը, իսկ փորձառու մասնագետները դուրս են մղվել համակարգից։
Պետական ծառայողը պետք է ծառայի օրենքին և հանրային շահին, ոչ թե քաղաքական հրահանգներին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է.
● պետական ծառայողը պաշտպանված է լինելու քաղաքական հետապնդումից և հաշվեհարդարից,
● աշխատանքի ընդունման, առաջխաղացման և պաշտոնավարման հիմքում լինելու են բացառապես մասնագիտական գիտելիքն ու արդյունավետությունը,
● պետական համակարգում վերանալու է «յուրայինների» և «օտարների» բաժանումը,
● որևէ պետական ծառայող չի հարկադրվելու մասնակցել քաղաքական քարոզչության կամ սպասարկել վարչական ռեսուրսը,
● պետական համակարգում վերականգնվելու են արժանապատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։
Մենք պետական համակարգը դիտարկում ենք որպես պետության ողնաշար, ոչ թե իշխանության վերարտադրության մեխանիզմ։ Իսկ այդ ողնաշարը պետք է կազմված լինի ազատ, պաշտպանված և բարձր մասնագիտական որակներ ունեցող մարդկանցից։
Հունիսի 7-ին ընտրությունը միայն իշխանափոխության մասին չէ։ Այն պետությունը քաղաքական պատանդությունից ազատելու, պետական ծառայողին արժանապատվություն վերադարձնելու և պրոֆեսիոնալ պետական համակարգ ձևավորելու հնարավորություն է։
Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»